Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից մեկ ու կես ամիս անց դեռ բոլոր բնակիչները չէ, որ վերադարձել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Քարկոփ բնակավայր: NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Պետրոսյանը պատմեց, որ շենքերի երկրորդ եւ երրորդ հարկի բնակիչներն են միայն վերադարձել, իսկ առաջին հարկերում հիմնականում դեռ բնակելի չէ:

«Առաջին հարկի բնակիչները փորձում են իրենց բնակարանները վերանորոգել, քանի որ հնարավոր չէ այդպես ապրել: Տիղմը ամբողջապես մաքրել են, բայց խոնավություն կա, որը պետք է վերանորոգեն, նոր կարողանան բնակվել»,-ասաց նա:

Պետրոսյանը ասում է, որ մոտավորապես 15 ընտանիք կա, որ այս պահին չի կարողանում բնակվել գյուղում, հուսով են, շուտով այս հարցն էլ կկարողանան լուծել:

Համայնքապետը նշեց, որ թեեւ կառավարությունը որոշումն արդեն ընդունել է, սակայն փոխհատուցում դեռ ոչ ոք չի ստացել, դիմումներն են սկսել լրացնել: Նրա խոսքով բնակարանների վերանորոգման համար մեկ քառակուսու համար որպես փոխհատուցում կտրամադրվի 60 հազար դրամ, իսկ առաջնային գույքի համար 1 միլիոն 200 հազար դրամ:

«Կարող են լինել մի երկու մարդ, որ դժգոհ լինեն, բայց ինչքան ես զրուցել եմ, մարդիկ դժգոհ չեն փոխհատուցումից»,- նշում է նա:

Պետրոսյանը նշում է, որ գյուղատնտեսական հողեր համայնքը չունի, հիմնականում այգիներ են, որոնք ջրհեղեղից մեծամասամբ վնասվել են, առավել շատ գետին մոտ գտնվող այգիները:

«Մարդկանց վնասները տարբեր են, մեկի տունն է ավելի շատ վնասվել, մյուսի այգին կամ այլ շինությունը: Գյուղում 26 մեքենա մնացել էր ջրի տակ, դա էլ է վնաս, մարդիկ վերանորոգում են, որ կարողանան օգտագործել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ նման մեծամասշտաբ աղետի առաջին անգամ են առերեսվում, համայնքապետն ասում է, որ հետագայի համար նախապաշտպանական քայլեր են արվելու, գետի հունն է լայնացվելու, որպեսզի հնարավորինս խուսափեն նման աղետալի հետեւանքներից:

«Մենք ջրհեղեղի օրը մարդկային կորուստներից կարողացանք խուսափել մեր տղաներիկ կազմակերպված աշխատանքի եւ տրակտորիստի ջանքերի շնորհից, որը ուղղակի փրկել էր մարդկանց»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով Քարկոփը առավել շատ տուժած բնակավայրերից էր, գյուղն ամբողջապես մնացել էր ջրի տակ, բնակիչներին տարհանել էին Ճոճկան բնակավայր:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Նիկոլի նկարով «երդվող» Կարեն Անդրեասյանը դատավորների ազատությունից է խոսում (video) Կիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա Պրոցեսը գնում է․ Բագրատ Սրբազանը կոնկրետ մանրամասներ հայտնեց առաջիկա անելիքներից․․․ (video) Տո ա՛յ ոչուփուչ, այ․․․ հերոսի մայր Աստղ Գալեյանն՝ այլասերված նիկոլական՝ Ռոման Բաղդասարյանին (video) Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են. Sputnik Արմենիա Դատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնի Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ Ռոման Բաղդասարյան «պոռնոաստղը» դատարանում վիրավորում է արցախցիներին․․․ (video) Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը Ողբերգական դեպք՝ Երևանում․ պլաստիկ վիրահատությունից օրեր անց կինը մահացել է ԵՄ-ն գո՞հ է. ո՞ւմ է պետք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, եթե հանրային կարծիքը պետք է անտեսվի Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները 4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. ահազանգ Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին Արագածոտնում «Chrysler»-ը մխրճվել է բեռնատարի մեջ «Մեր զբոսաշրջային արդյունքը, համեմատած երկու-երեք տարի առաջվա՝ մինչև «կովիդի» շրջանի հետ, առնվազն հիսուն տոկոսով թանկացել է» Հայաստանը վերջին 6 տարիներին հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը. Տիգրան Աբրահամյան Forbes. ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանում է ԱՄՆ դոլարի անկման լուրջ մտահոգությունները Հարավային Ասիայի տարածաշրջանային պրոյեկցիան Politico: Евросоюз будет бойкотировать саммит по иностранным делам в Венгрии Սպասե՛ք, սեպտեմբերի սկզբին կլինեն գործողություններ․ խմբեր են կազմվել․ Բագրատ Սրբազան (video) Կատարյալ դավաճանություն է․Պետրո՛ս, քեզ քանի՞ անգամ ենք ասել՝ այդ հարցը տուր Նիկոլին․ Հրանտ Բագրատյան (video) Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արա Սահակյանը և Գուրգեն Հովհաննիսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գրող Արթուր Հայրապետյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 12-ին ՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am