Պահանջելով արգելել հայկական և վրացական գինիները` Ուկրաինայում «մոռացել են» ադրբեջանականը

Ուկրաինացի գինեգործները պահանջում են արգելել հայկական և վրացական գինիները, բայց չգիտես ինչու լռում են ադրբեջանական գինիների մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը` մեկնաբանելով «Экономическая правда»–ում հրապարակված հոդվածը։

Այդ հոդվածում ասվում է`«Ուկրվինպրոմ» ասոցիացիան, որը միավորում է այդ երկրի մի շարք գինու գործարաններ, դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը` խնդրելով էմբարգո սահմանել 17 վրացական և հայկական գինի ու կոնյակ արտադրողների նկատմամբ այն հիմքով, որ նրանք «վաճառք են իրականացնում ժամանակավորապես օկուպացված տարածքներում»:

Առաջարկվում է այս ընկերություններին 10 տարով արգելել վաճառքը Ուկրաինայում, ինչպես նաև սառեցնել ակտիվներն ու ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները (այսինքն` ըստ էության, օրինականացնել այդ ապրանքանիշների անվան տակ կեղծված արտադրանքը. խմբ)։

«Բայց հստակ տեղեկություն կա, որ այն տարածքներում, որոնց հղում է արվում, ադրբեջանական գինեգործական արտադրանքն ավելի շատ է վաճառվում, քան հայկականը։ Այս դեպքում առավել տարօրինակ է, որ այդ (ադրբեջանական. խմբ.) գինիների մասին ոչինչ չի խոսվում։ Կարելի է ենթադրել, որ երկակի ստանդարտներ են,- ասաց Հարությունյանը։

Որպես հայ գինեգործների շահերը պաշտպանող ճյուղային ասոցիացիայի ղեկավար` նա առաջիկայում կդիմի «Ուկրվինպրոմ»` քննարկումների համար։ Ե՛վ հակամարտությունից առաջ, և՛ հիմա Ուկրաինայում վրացական և ադրբեջանական գինիները շատ ավելի լայն են ներկայացված, քան հայկականը։ Բացի այդ, վրացի (էլ ավելի շատ` ադրբեջանցի և թուրք) գործարարները, Հարությունյանի խոսքով, Ուկրաինայում մի շարք գինու գործարաններ են ձեռք բերել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչև 2022 թվականը Ուկրաինայի մասնաբաժինը հայկական գինու և կոնյակի ընդհանուր արտահանման մեջ չէր գերազանցում 10%-ը։

Հակամարտության սկսվելուց հետո այդ շուկան գրեթե կորցրինք, բայց հետո վաճառքները սկսեցին վերականգնվել։ Բացի այդ, փորձագետը նշում է, որ վերջին ամիսներին հայկական ապահովագրական ընկերությունները արտասահմանյան վերապահովագրողների հետ առաջարկներ են պատրաստել Ուկրաինա ապրանքային մատակարարումների ապահովագրության վերաբերյալ:

«Որոշ ժամանակ միջազգային ընկերությունները հրաժարվում էին ապահովագրել ցանկացած նման բեռ։ Բայց ոչ վաղ անցյալում սկսվեցին քննարկումները, և հիմա, որքան գիտեմ, հարցը գրեթե լուծված է, ինչը պետք է օգնի բիզնեսին։ Այդ պատճառով այն լուրը, որ մենք լսեցինք, այնքան էլ լավը չէր»,- ասաց Հարությունյանը։

Հավելենք, որ ցանկը, որը «Ուկրվինպրոմը» ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, ներառում է հայաստանյան գրեթե բոլոր խոշոր արտադրողներին` Երևանի կոնյակի գործարան, Պռոշյանի կոնյակի գործարան, «ՄԱՊ», «Աստաֆյան հոլդինգ», Արարատի կոնյակի գործարան: Ցանկում են նաև Ավշարի գինու գործարանը (գինի և օղի արտադրող) և «Վեդի Ալկոն» (գինիներ):

Վրաստանի ձեռնարկություններից ցուցակում է հայտնվել կոնյակի խոշորագույն տեղական արտադրող «Սարաջիշվիլին», ինչպես նաև մի քանի գինու գործարաններ («Ասքանելի եղբայրներ», «Վրացական գինու տուն» և այլն):

Նշենք, որ Հայաստանի մաքսային վիճակագրության համաձայն` 2023 թվականի առաջին կիսամյակում (2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) Հայաստանից Ուկրաինա կոնյակի արտահանումը նվազել է 5,36 դոլարից մինչև 3,11 մլն դոլար, մրգային գինիների արտահանումը նվազել է 290 հազար դոլարից մինչև 43 հազար դոլար, իսկ խաղողի գինիներինը գրեթե զրոյի է հասել (281 հազար դոլարից մինչև 7,2 հազար դոլար)։

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am