Միայն զարմանում ենք՝ ոչինչ չանելով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ենթակառուցվածքների ու ժամանակակից լոգիստիկ ուղիների ստեղծումը այսօր զարգացման համար անհրաժեշտ նախապայման են։ Դրա համար էլ կառավարությունները հատուկ կենտրոնանում են այս հարցի վրա։ Հեռու չգնալու համար կարող ենք բերել հարևան Վրաստանի օրինակը։ 2023 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե իրենք նախատեսում են միայն 2,3 մլրդ դոլարի չափով գումար ծախսել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման բարելավումը, մայրուղիների կառուցումը, կրթական և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացումն ու փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը: Եվ, ընդհանրապես, մինչ այդ էլ մի քանի տարվա ընթացքում Վրաստանում ահռելի քանակությամբ նոր ճանապարհներ են կառուցվել:

Օրինակ՝ Արևելք-Արևմուտք մայրուղու (E60/E70) նախագիծը Սև ծովի նավահանգիստները Ադրբեջանի հետ կապող հիմնական տրանսպորտային միջանցքի բարելավման ավելի մեծ ջանքերի մի մասն է: Այս մայրուղու տարբեր հատվածներ արդիականացվել կամ նոր են կառուցվել՝ երթևեկության հոսքը և անվտանգությունը բարելավելու համար: Մյուսը Թբիլիսի-Լարս մայրուղին է, որը Ռազմավիրական ճանապարհի մի հատվածն է, կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է՝ ուղղված Թբիլիսիի (Վրաստան) և Վլադիկավկազի (Ռուսաստան) միջև կապի բարելավմանը: Այս մայրուղու շրջանակներում, որը կենսական նշանակություն ունի ինչպես տեղական երթևեկության, այնպես էլ միջազգային տարանցման համար, ևս նոր ճանապարհ է կառուցվում։

Նախատեսվում է, որ Վրաստանն այս տարվա նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող և տարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։ Իսկ Շորափանի-Արգվետա հատվածում՝ Ռիկոտա լեռնանցքով բացված Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը, որը «դարի նախագիծ» կոչվող մեծ նախագծի՝ Ռիկոտիի մայրուղու շինարարությունն է, այս տարի ավարտվել է։ Այն հնարավորություն է տալիս Թբիլիսիից Բաթումի հասնել ընդամենը 3,5 ժամում։ Ու թվարկվածը վերջին մի քանի տարիներին կառուցվող կամ կառուցված ճանապարհների, թունելների, կամուրջների ու այլ լոգիստիկ ենթակառուցվածքների ընդամենը մի մասն է միայն։

Ընդ որում, Վրաստանում այս ծրագրերի շրջանակներում ներդրումներ են իրականացնում ոչ միայն թուրքերն ու եվրոպացիները, այլև չինացիները։ Չինաստանը Վրաստանում խոշոր ներդրումներ է կատարում հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Վրաստանում չինացիների կողմից իրականացվող խոշոր նախագծերից մեկն էլ Անակլիայում խորջրյա նավահանգիստ կառուցելու որոշումն է։ Բացի ցամաքային ու ջրային հաղորդակցությունից, Վրաստանի կառավարությունը կարևորում է նաև օդային հաղորդակցության զարգացումը։ Դրա շրջանակներում էլ հայտարարվել է Վազիանիի օդանավակայանի կառուցման մասին, որի համար ներդրվելու է 1,2 մլրդ դոլար։ Թերևս նաև այսպիսի ներդրումների և խոշոր նախագծերի իրականացման արդյունքում է, որ միջազգային հարթակում առավել քան կարևորվում է Վրաստանի տարանցիկ նշանակությունը, պայմաններ են ստեղծվում Վրաստանի տնտեսության ու հատկապես զբոսաշրջության զարգացման համար։

Իսկ հիմա գանք Հայաստանին ու տեսնենք, թե վերջին վեց տարում ու նույնիսկ դրանից առաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տարանցիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հասկանալի է, որ ծովի առկայությունը Վրաստանին որոշակի առավելություն է տալիս, բայց Հայաստանում էլ կարող են ցամաքային ու օդային ենթակառուցվածքները զարգանալ։ Արդեն տարիներ շարունակ ՀյուսիսՀարավ մայրուղին կառուցվում է ու այդպես էլ չի ավարտվում։ Ու այնպիսի տպավորություն է, որ այն երբեք էլ չի ավարտվի։ Ու այստեղ խոսքը միայն խոշոր նախագծերի մասին չէ։ Հայաստանում անգամ չեն ստեղծվել այլընտրանքային ճանապարհներ, բայց եղած ճանապարհների կարևորագույն հանգույցները հանձնվում են Ադրբեջանի վերահսկողությանը։ Օրինակ՝ այդպես տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հետ, ու դրանից հետո միայն փորձ կատարվեց կառուցել նոր ճանապարհը։

Բայց Տաթևով անցնող նոր այլընտրանքային ճանապարհը, որը ստրատեգիական նշանակություն ունի Իրանի հետ կապի ապահովման հետ կապված, անորակ է ու անընդհատ քանդվում է։ Մյուս կողմից էլ՝ Կիրանցի ճանապարհն արդեն ամիսներ առաջ հանձնվել է, միայն հիմա է քննարկվում այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը, թե ինչ տեսք է ունենալու, պատաշար է լինելու և այլն։ Այնինչ, աշխատանքները արդեն պետք է ընթացքի մեջ լինեին, եթե չասենք՝ ավարտված։ Գործող իշխանություններին միայն հաջողվում է մի քանի գործող ճանապարհ ասֆալտապատել, այն էլ՝ այնքան անորակ, որ տարին մեկ քանդվում են։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, քանի որ այս իշխանությունները ոչինչ կառուցել չեն կարողանում, նրանց դեպքում հիանալի ստացվում է քանդելն ու ավերելը:

Այսքանից հետո դժվար է խոսել այնպիսի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին, ինչպիսին, օրինակ՝ բարձր թողունակությամբ նոր օդանավակայանն է։ Հետո էլ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Հայաստանի տարանցիկ նշանակության մասին։ ՀՀ օրվա իշխանությունները ոչ թե հակված են սովորելու, թեկուզ հենց հարևաններից, այլ միայն զբաղված են տարածքներ, ճանապարհներ հանձնելով, ժողովրդի գլխին պատերազմ, նոր փորձանքներ բերելով։ Փաշինյանի կառավարման 6 տարիները արհավիրքի տարիներ էին։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Վրաստանն ավելի արագ զարգանում, ու մեր քաղաքացիներից շատերը նախընտրում են արձակուրդներն անցկացնել Վրաստանում, քան մնալ Հայաստանում։ Էլ չենք խոսում արտասահմանցիների մասին:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով, կուղարկավորվի գաղտնի վայրում. «Հեզբոլլահ»-ի աղբյուր ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am