Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար․ իրավապաշտպանի կարծիքը

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

Տիկին Ալեքսանյան, կցանկանայինք այս անգամ Ձեզ հետ անդրադառնալ Բաքվում ապօրինի պահվող 23 հայ բանտարկյալների թեմային: Հավանաբար տեղյակ եք, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր: Որևէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ նախ որպես պետություն, երկրորդը՝ Հայաստանի իրավապաշտպաններն ու ոլորտային ՀԿ-ները, երբ իրենց քաղաքացիները խոշտանգվում են մեկ այլ երկրի բանտերում:

Կարծում եմ, որ տեղական հասարակական կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանի համար արել են հայտարարություն, սակայն հիմնական աշխատանքը պետք է անի պետությունը։ Մենք չենք տեսնում, որ երկրի վարչապետը այդ մարդկանց բանտարկելուց հետո հրապարակային դատապարտել է Բաքվի պահվածքը՝ մարդկանց կալանավորելու այդ ամբողջ պրոցեսում։ Մենք ընդհանրապես չտեսանք, որ նա խոշտանգումների մասին հայտարարությունների ֆոնին դատապարտող հայտարարություն անի։ Նա որևէ կերպ հրապարակային դատապարտում չի արել, ինչը իրականում շատ կարևոր է։ Սա օրինակ է նաև մյուս երկրների համար կամ միջազգային այն կառույցների համար, որոնք հետաքրքրված են և ջանքեր են ներդնում գերության մեջ գտնվող անձանց աջակցել և ի վերջո հասնել նրանց ազատելուն։ Պետությունը պետք է միջազգային կառույցների հետ սերտորեն համագործակցեր, պարբերաբար դիմեր և շարունակ զբաղվեր այդ հարցերով, և դա պետք է լիներ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ գործը։

Մենք գիտենք, որ այդ հարցերով հիմնականում զբաղվում են այն իրավապաշտպան կառույցները, որոնք հենց այդ միջազգային իրավունքով են զբաղվում։ Երբ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են, իմ կարծիքով՝ մամուլը պետք է հեղեղված լիներ ուղղակի մարդկանց հարցը բարձացնելով։ Սակայն մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունները որևէ դիրքորոշում չհայտնեցին։ Սա շատ նեգատիվ ազդեցություն է թողնում այդ մարդկանց բանտից ազատելու ընթացքի վրա։

Արդյո՞ք մարդասիրական հացերը, այս դեպքում՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը առանձին քննարկման առարկա չպետք է դառնա՝ առանց սպասելու հնարավոր «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Այդ մասին հիշատակեց նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թեև մինչ օրս կարծես գործուն քայլեր տեսանելի չեն այդ ուղղությամբ:

Մենք տեսնում ենք Հայաստանի զիջողական քաղաքականությունը միայն թե «Խաղաղության պայմանագիրը» կնքվի, իսկ Ադրբեջանը օգտվելով այդ ամենից, պահանջները շատացնում է։ Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների հարցը պետք է լիներ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման պայմաններից մեկը։ Դա պետք է լիներ որպես պայման և թելադրեին այդ պայմանը, բայց «Խաղաղության պայմանագիրը» մենք չգիտենք՝ կստորագրվի՞, թե՞ ոչ․ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը տանում դրան՝ առանց Հայաստանի կողմից դրված պայմանների։

Մենք տեսնում ենք օրինակ, որ Ադրբեջանը պահանջում է՝ միջազգային ատյաններում ուղղված մեր հայցերից հրաժարում, ինչին դեմ արտահայտվեցին հասարակական կազմակերպությունները։ Դա ուղղակի խայտառակություն կլինի, եթե Հայաստանն այդ քայլերին գնա։ Այդ զիջող քաղաքականությունից հատկապես տուժում են Բաքվի բանտերում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները։ Դա դժվարացնում է հարցը։

Պետք է շատ մեծ աղմուկ հանել, պետք է պահանջ դրվի, ինչը, սակայն չի արվում։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանության համար նույնիսկ սկզբունքորեն այդ հարցը դրված չէ։

Տեսականորեն հնարավո՞ր է որևէ «Խաղաղության պայմանագրի» ստորագրում ՝ առանց գերիների, ապօրինի պահվող մյուս բանտարկյալների վերադարձի: Ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ «հիմնավորել», որ, օրինակ, արցախցի գործիչները «քրեական հանցագործներ են», ոչ թե քաղբանտարկյալներ:

Հայաստանը պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», իսկ Ադրբեջանն անընդհատ նոր պայմաններ է դնում։ Հայաստանը պայման չի էլ դնում, ինքը միայն ուզում է ստորագրել և վերջ։

Եթե միջազգային դատարաններում մենք հայցեր ունենք, ինձ թվում է, որ միջազգային դատարաններն այդ հարցը կլուծեն։ Իհարկե դա շատ երկարատև պրոցես է։

Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակն առհասարակ քաղաքացի-պետություն հարաբերությունների տեսանկյունից, երբ մի կողմից՝ մեր գերիներին ու մյուս բանտարկյալները տարիներ շարունակ պահվում են Բաքվի բանտերում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանն ամեն կերպ վերադարձնում է արտերկրում ձերբակալված իր քաղաքացիներին. դրա վառ օրինակն ադրբեջանցի «ֆիթնես բլոգերի» դեպքն էր, որը մեղադրվում էր տարեց հայերին դաժանաբար սպանելու մեջ:

Ադրբեջանն իր քաղաքացիներին տեր է կանգնում, Հայաստանը՝ ոչ։ Հիմա Արցախի ղեկավարությունը, որոնք անազատության մեջ են, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Քաղաքացին բացարձակապես արժեք չունի։ Երբ պետք էր բոլոր ջանքերը ներդնել և ազատել ապօրինի կալանված մեր հայրենակիցներին, ոչինչ չի անում․ ես ոչինչ չարվող այս գործընթացը բացասական եմ գնահատում։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով, կուղարկավորվի գաղտնի վայրում. «Հեզբոլլահ»-ի աղբյուր ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am