Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց
![Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց](/timthumb.php?src=/disc/05-07-24/f96a45d20e386fac08a8ee6376000afb.jpg&w=708)
Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ կառավարություն կազմելու մանդատ ստանալով Չարլզ 3-րդ թագավորից։
61-ամյա Սթարմերը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մասին՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո։
Այսպիսով, Քիր Սթարմերը դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Օրվա ընթացքում նա պետք է հայտարարի նոր ձևավորվող կառավարության կազմը։