Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը


«Ազատություն». Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։

Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։ Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գտնվող «Արցախբանկի» շենքը ևս ադրբեջանական հյուրանոցի է վերածվել, Ալիևն այսօր այստեղ էլ էր լուսանկարվում։ Մի քանի քայլ հեռու՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ շրջափակման ծանր պայմաններում գտնվող հազարավոր արցախցիներ հուսահատ օգնություն էին հայցում աշխարհից, այժմ Բաքուն հատուկ միջազգային նշանակության միջոցառումների համար «կոնգրես կենտրոն» է կառուցում։

Վերածննդի հրապարակից բացի Ադրբեջանի իշխանությունները վերացրել են նաև այլ հատվածներում հայերի հետ կապ ունեցող կառույցներ։

Թեև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը, շատերը հնարավոր վերադարձի դեպքում կարող են չճանաչել այն վայրերը, որտեղից տեղահանվել էին ամիսներ առաջ։ Ադրբեջանական աղբյուրների հրապարակած, ինչպես նաև արբանյակային լուսանկարների համաձայն, Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը։ Այս հատվածը հարում է Արցախի պետհամալսարանի տարածքին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Ուկրաինային այսօր հասցված հարվածը ՌԴ-ին «արժեցել է» 200-250 միլիոն դոլար. Forbes Տավուշի պաշտպանական գիծը դիտավորյալ քանդած Նիկոլն ու լուլույանմանները պետք է համոզեն տգետներին, որ հիմա Տավուշում ավելի անվտանգ է Չնայած քո նմանից այլ բան սպասել պետք չէր... Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ Կիրանցում իշխանությունները կատարել են թշնամու թելադրանքը և հպարտանում են․ Սրբազան «Volkswagen»-ի գռեհիկ պահվածք ցուցաբերած ուղևորը հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են` ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան Գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն. տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից Զելենսկին այցելել է Լեհաստան Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը «Volkswagen»-ի վարորդը՝ Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մեկ այլ վարորդի, երբ նա փորձել է փոխել իր ավտոմեքենայի անվադողը Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Փաշինյանի կուսակիցը բացահայտել է, թե ինչպես է Փաշինյանը կողքը պահում պատգամավորներին․ գնահատական Նիկոլ Փաշինյանը հեռվից մի գյուղացու բարևել է, անգամ բարևին չեն պատասխանել. Գոհար Վարդանյան Աշխատանքից ազատել են «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան. 168.am Պուտինն ու Իրանի նորընտիր նախագահը պայմանավորվել են անձնական շփումների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշում Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am