«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի հարզատներից Մանե Վարդանյանը մանրամասներ է հայտնում դատական պրոցեսից․

«Էսօր Հայաստանի նորագույն պատմության «ամենավտանգավոր հանցագործներից» մեկի՝ սեփական ուղեղ ունեցող, հայրենիքը սիրող, սեփական քրտինքով հայրենիքում մի բան ստեղծած ու ստեղծածը մեծ դժվարությամբ պահել ու շարունակել փորձող, հանձնվող (թշնամուն նվիրվող) հայրենիքում հանձնողների հետ անհաշտ ապրող, բայց և, երբեք իր գործողություններում օրենքի սահմանները չանցնող մեր Սամվելի «Ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն էր։

Սամվելին շատ ռեակտիվ բռնեցին, էն դեպքից հետո, երբ մեր բոլորի, էդ թվում՝ իր հարկերից սնվող իշխանական պատգամավորին հանրային պարսավանքի էր ենթարկել հանրային վայրում։ Սամվելին դժոխքի միջով են անցկացրել ու շարունակում են անցկացնել։

Փառք Աստծո, արժանապատիվ իրավապաշտպաններ կան, որոնք անշահախնդիր փորձում են պաշտպանել Սամվելին, ինչը մեր էսօրվա իրականության մեջ արդեն իսկ հերոսություն է, բայց ի՞նչ է կատարվում, իսկ կատարվում է հետևյալը՝ քանի որ ազատությունից զրկվելու հետևանքով Սամվելը կորցրել է և՛ իր աշխատանքները, և՛ իր խառը ֆինանսական մանյովրների՝ վարկեր, պարտքեր հնարավորությունները, և՛ իր քրտինքով տարիների ընթացքում ստեղծած գործով զբաղվելու հնարավորությունը, պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի թույլատրվեր գոնե բանկեր այցելել ու ԱՁ-ի գործունեությունը մասամբ վերականգնել։

Ի՞նչ ասել է՝ մասամբ, սա նշանակում է, որ իր օրավարձով տրվող սենյակներում գոնե կարողանա ընդունել ոչ ՀՀ քաղաքացի հյուրերի՝ զբոսաշրջիկների սեզոնն է։ Այսինքն մարդկանց, ովքեր ներհայաստանյան քաղաքական կյանքում չկան, այսինքն՝ Սամվելը որևէ ձևով չի կարող ներգործել, «դրդել» էդ մարդկանց «պետական հեղաշրջման» կամ իշխանությունը սասանող որևէ քայլի։

Միջնորդությունը ներկայացվել էր հունիսի 20-ին։ Բանկեր այցելության մասով դատարանն ինչ-որ ճշտումներ պիտի աներ, իսկ ԱՁ-ի աշխատանքի մասամբ վերականգնման մասով դատարանը հավելյալ փասթաթղթեր էր պահանջել՝ որոշում կայացնելուց առաջ քննելու համար։ էսօր, հունիսի 20-ից 2 շաբաթ անց պարզվեց՝ բանկեր այցելության մասով անհրաժեշտ ճշտումներ դեռ չեն արվել, իսկ ԱՁ-ի գործունեության մասով դատարանը երկար-բարակ, խուճուճ՝ մահկանացուներիս դժվար հասանելի լեզվով ինչ-որ բաներ արագ-արագ ասեց, վերջում պարզվեց՝ ոչ մի լավ բան, ոչ մի լուրջ առաջընթաց, այսինքն՝ մոտավոր էսպես է ստացվում․ «լավ, ընդունի հյուրեր, բայց մի շփվիր ու booking կայքում հաշիվդ էլ չես կարող օգտագործել», ինչն աբսուրդ է, որովհետև համ նույն բակային տարածքում է տրվող օրավարձով սենյակներն ու մեր տունը/բակը համ էլ մեր տանը լեզուների մասնագետ Սամվելն է, դե, իսկ booking ծրագրից մեր ընտանիքում ոչ ոք գաղափար չունի, միշտ Սամվելն է զբաղվել դրա կառավարմամբ: Պատկերացնելի է, չէ՞ աբսուրդը, իբր մի քիչ ընդառաջեցին, իսկ իրականում ոնց որ ձեռք առնեն։

Դե, իսկ հանրային մեղադրողի մասով ուղղակի ուզում եմ լռել, Սամվելին դրել է շատ լուրջ պետական հեղաշրջում կազմակերպողի տեղ։ Մեղա, մեղա։ Ասում է՝ արտասահմանցիքի հետ էլ կարող է շփվի քաղաքականության մասին։ Եկեք բերանը կարեք, ի՞նչ ասենք։

Հերիք չի՝ Սամվելին ազատությունից են զրկում, դեռ մի բան էլ պարտքերի մեջ խրելով՝ խոր անդունդն են նետում, որ էս ամբողջ պատմությունից դուրս գալուն պես կարողանա միայն մտածել կուտակած պարտքերի մասին։ Թե բա՝ հարկատուն հերոս է․․․

Մի կրակոցով 2 նապաստակ են խփում էլի, հա՛մ վրեժ են լուծում Սամվելից՝ իզոլացնելով, անասելի դժվարությունների միջով անցկացնելով ու, ըստ իրենց, լիկվիդացնելով, հա՛մ մյուս արժանապատիվ հայերի աչքն են վախացնում, որ որևէ իշխանականի հանրային պարսավելուց առաջ «լավ» մտածեն ու Սամվելի օրինակն աչքի առաջ ունենալով՝ լռեն։ Բայց ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ»։

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Ուկրաինային այսօր հասցված հարվածը ՌԴ-ին «արժեցել է» 200-250 միլիոն դոլար. Forbes Տավուշի պաշտպանական գիծը դիտավորյալ քանդած Նիկոլն ու լուլույանմանները պետք է համոզեն տգետներին, որ հիմա Տավուշում ավելի անվտանգ է Չնայած քո նմանից այլ բան սպասել պետք չէր... Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ Կիրանցում իշխանությունները կատարել են թշնամու թելադրանքը և հպարտանում են․ Սրբազան «Volkswagen»-ի գռեհիկ պահվածք ցուցաբերած ուղևորը հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են` ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան Գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն. տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից Զելենսկին այցելել է Լեհաստան Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը «Volkswagen»-ի վարորդը՝ Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մեկ այլ վարորդի, երբ նա փորձել է փոխել իր ավտոմեքենայի անվադողը Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Փաշինյանի կուսակիցը բացահայտել է, թե ինչպես է Փաշինյանը կողքը պահում պատգամավորներին․ գնահատական Նիկոլ Փաշինյանը հեռվից մի գյուղացու բարևել է, անգամ բարևին չեն պատասխանել. Գոհար Վարդանյան Աշխատանքից ազատել են «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան. 168.am Պուտինն ու Իրանի նորընտիր նախագահը պայմանավորվել են անձնական շփումների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշում Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am