Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով

Հրանտ Սարկիսովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ընտրություններին:


«Քանի որ ինձ շատ են գրում, թե բա էս ի՞նչ եղավ Անգլիայում, ասեմ.
Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ավելին, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական վեկտորում որևէ լուրջ փոփոխություն անգամ սպասել պետք չէ: Համաշխարհային քաղաքականության թիվ մեկ հարցը Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն է: Նորին մեծության հավատարիմ ընդդիմության առաջնորդ սէր Քիր Սթարմերը հայտարարել էր, որ նրանք լոյալ են Կառավարության որդեգրած քաղաքականությանը, և իշխանության գալուց հետո շարունակելու են սատարել Ուկրաինային:

Լեյբորիստները հաղթեցին այն պատճառով, որ բրիտանացիները հոգնել էին Պահպանողականների ներքաղաքական էքսպերիմենտներից: Ավելին, անհրաժեշտ է հասկանալ, որ Պահպահանողականներն այլևս դասական պահպանողականներ չեն, իսկ լեյբորիստներն էլ՝ հին ու բարի աշխատավորներ: Վերջիններս լրջագույն էվոլյուցիայի են ենթարկվել. պահապանողականները քայլում են դեպի կենտրոն, իսկ լեյբորիստները՝ չափավոր ձախ, սակայն դեպի կենտրոն ձգտելով:

Փաստացի, բրիտանացիները նախընտրեցին Լեյբորիստներին այն պարզ պատճառով, որ Պահապանողականների վերջին երեք լիդերները՝ վարչապետներ Ջոնսոնը, Թրասը եւ Սունակը, չէին կարողանում ներքին լուրջ հարցերին լուծումներ առաջարկել՝ հիփոթեքներից մինչև միգրացիոն քաղաքականություն: Սոցհարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիների մեծամասնությունը Պահպանողականների պարտության մեջ մեղադրում է Լիզ Թրասին, որն ի դեպ կորցրեց իր տեղը Համայնքների պալատում՝ վերջին 90 տարում առաջին դեպքը, երբ պաշտոնաթող վարչապետն իր տեղը կորցնում է Գլխավոր ընտրությունների միջոցով: Այնուհետև մեղադրում են պաշտոնաթող վարչապետ Ջոնսոնին և վերջինիս հայնտի սկանդալը՝ կապված COVID-19-ի հետ:

Ուստի, Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխություններ ոչ միայն չեն լինելու, այլև բացառվում են. անհրաժեշտ է պարզապես ուսումնասիրել բրիտանական քաղաքական պատմությունը, ինչպես նաև Միապետի ստվերային իշխանությունը եւ ազդեցությունը:

Վարչապետ Սունակը շուտով կուղևորվի Բուքինհեմյան պալատ՝ (կամ արդեն այնտեղ է) Նորին մեծությանը տեղեկացնելու ընտրությունների ելքի մասին, հայտարարելու Նորին մեծության առաջին նախարարի պաշտոնից իր հեռանալու, ինչպես նաև Առաջին նախարարի փոփոխության անհրաժեշտության մասին: Այնուհետեև Նորին մեծության հավատարիմ Ընդդիմության առաջնորդն առանձնազրույց կունենա Նորին մեծության հետ, որը քաղաքական կուլուարներում «Ձեռք համբուրելու արարողություն» է կոչվում: Վերջինիս ընթացքում Սուվերենը «խնդրում է» իր անունից ձևավորել Կառավարություն:

Վարչապետ Սունակը, որը պահպահնել է իր տեղը Համայնքների պալատում, թողնելու է Պահպանողական կուսակացության, հետևաբար նաև Ընդդիմության առաջնորդի պաշտոնը: Ընդդիմության առաջնորդի հավանական թեկնածուներն էին Համայանքների պալատի առաջնորդ, փաստացի փոխվարչապետ Փեննի Մորդենթը, սակայն վերջինիս 1000-ից պակաս ձայնով չկարողացավ պահպանել իր տեղը Պալատում. լրջագույն հարված՝ Պահպանողական կուսակացության համար: Այնուհետեւ և Պաշտպանության պետական քարտուղար Գրանթ Շաֆսը, Գանձապետարանի քարտուղար Ջերեմի Հանթը ևս չեն պահպանել իրենց տեղերը. ֆորմալ առումով նրանք չեն կարող լինել Ընդդիմության առաջնորդ, սակայն նրանց քաղաքական ազդեցությունը դեռ կթևածի թե՛ Վեսթմինսթրում, և թե՛ Պահպանողական կուսակցությունում:

Հ.Գ. Իրականությունից կտրված վերլուծություններն ընթերցելիս պարզապես ապշում եմ: Զարմանում եմ, թե մեր՝ այսպես կոչված փորձագետները, քաղաքական անալիտիկները, քաղաքական ակտիվ կայնքով ապրող մարդիկ ո՞նց են մտածում, իրենց թվացյալ աշխարհում ապրելով, ինչ-որ վերլուծություններ հրամացնում քար ճշմարտության տեղ:

Հ.Գ.Գ. Հաջորդիվ կանդրադառնամ Պահապանողականների առաջնորդի հնարավոր թեկանծուներին:

Հ.Գ.Գ.Գ.
Նորին Մեծության հավատարիմ Ընդդիմմության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնպես ստանձնեց Նորին Մեծություն Չարլզ 3-րդի Առաջին Նախարար, Գանձապետարանի առաջին Լորդի պաշտոնը, ինչպես նաև Դաունինգ սթրիթ 10-ից` որպես Թագավորության վարչապետ, ուղերձով դիմեց ազգին»:

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Ուկրաինային այսօր հասցված հարվածը ՌԴ-ին «արժեցել է» 200-250 միլիոն դոլար. Forbes Տավուշի պաշտպանական գիծը դիտավորյալ քանդած Նիկոլն ու լուլույանմանները պետք է համոզեն տգետներին, որ հիմա Տավուշում ավելի անվտանգ է Չնայած քո նմանից այլ բան սպասել պետք չէր... Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ Կիրանցում իշխանությունները կատարել են թշնամու թելադրանքը և հպարտանում են․ Սրբազան «Volkswagen»-ի գռեհիկ պահվածք ցուցաբերած ուղևորը հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են` ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան Գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն. տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից Զելենսկին այցելել է Լեհաստան Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը «Volkswagen»-ի վարորդը՝ Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մեկ այլ վարորդի, երբ նա փորձել է փոխել իր ավտոմեքենայի անվադողը Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Փաշինյանի կուսակիցը բացահայտել է, թե ինչպես է Փաշինյանը կողքը պահում պատգամավորներին․ գնահատական Նիկոլ Փաշինյանը հեռվից մի գյուղացու բարևել է, անգամ բարևին չեն պատասխանել. Գոհար Վարդանյան Աշխատանքից ազատել են «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան. 168.am Պուտինն ու Իրանի նորընտիր նախագահը պայմանավորվել են անձնական շփումների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշում Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը Վիճաբանություն, նռնակի պայթեցում՝ բակում.Ֆուչիկի փողոցում միջադեպի գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am