Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով
![Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով](/timthumb.php?src=/disc/05-07-24/55c8ece425f8eee90c866b79bafbfe81.jpg&w=708)
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ավելի շուտ նկատվում է բանակցությունների գնալու Կիևի դժկամությունը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահն ասաց, որ դեռ առաջընթաց չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ մինչ այժմ Կիևի կողմից բանակցություններ վարելու ակնհայտ ցանկություն չկա։
Ընդհակառակը, կա բանակցություններ վարելու դժկամություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։