Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններն անվանել է «հագեցած»:
«Մենք հենց նոր ավարտեցինք շատ հագեցած բանակցությունները Հունգարիայի վարչապետ պարոն Վիկտոր Օրբանի հետ»,- ասել է Պուտինը բանակցություններին հաջորդած մամուլի հայտարարության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրբանը Մոսկվա է ժամանել ուրբաթ օրը՝ Պուտինի հետ բանակցությունների համար։ Հունգարիան հուլիսի 1-ից վեց ամսով նախագահում է ԵՄ Խորհրդում։