Կոռուպցիոն գործերով աղմուկը լռեցնում են, գործերը՝ «ջրում»․ իրավապահների ձեռքերը պատասխանատու պաշտոնյաներին չի հասնում

Կորոնավիրուսի դեմ պայքարում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործով աղմուկը մարեց, գործն էլ՝ դոփում է տեղում։ Խոշոր ձկներին իրավապահները հասանելիություն չունեն։ Համենայն դեպս՝ պատասխանատու բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ հետապնդումներ առ այս պահը չի իրականացվում։

Հիշեցնենք, որ 2023թ․ մարտին իրավապահները նոր շունչ հաղորդեցին Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործին։

Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, հարուցված գործի մասին մոտ մեկ տարի մոռացվել էր։ 2023 թվականին խուզարկություն կատարվեց այդ պահին արդեն Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը նախկինում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում, եղել էր առողջապահության փոխնախարար։ Նա ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց եւ ամիսներ անց միայն ազատ արձակվեց։

Քրեական գործով, այդ օրերին, ձերբակալվել էր 11 անձ, որոնց թվում էին նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։ Քրեական վարույթից նախաքննության ընթացքում անջատվել է Գևորգ Սիմոնյանի (խափանման միջոց, Գևորգ Շահումյանի, Լիլյա Հակոբյանի մասը և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում, պաշտպանների գնահատմամբ՝ քրեական վարույթն անհիմն է։

Քրեական վարույթի մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ նշվել էր՝ թե՛ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, թե՛ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը այս գործով հարցաքննվել են վկայի կարգավիճակով։ Քովիդի դեմ պայքարի ընթացքում որպես պարետ նշանակված Տիգրան Ավինյանը քրեական վարույթի շրջանակներում չի հարցաքննվել՝ անգամ վկայի կարգավիճակում։ Հատկանշական է, որ քրեական վարույթի՝ աղմկահարման շրջանում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե օղակը սեղմվում է Արսեն Թորոսյանի շուրջ, սակայն այսօր արդեն պատգամավորի կարգավիճակ ունեցող նախկին նախարարն առ այս պահն ունի միայն վկայի կարգավիճակ։ Համենայն դեպս, ինչպես «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նրանք ( Թորոսյանն ու այդ ընթացքում պարետ Ավինյանը հեղ․) մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Ինչպես այս՝ քովիդի դեմ պայքարում, այնպես էլ՝ ԱՆԻՖ-ում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քրեական գործը, որի սլաքները ևս ուղղվում են ՔՊ-ական պաշտոնյաների ուղղությամբ, բարձրացված աղմուկից հետո տարվում է մեղմ «ջրման»։ ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ինչի մասին հայտնի էր դարձել դեռ մեկ ամիս առաջ։ Թեև իրավապահների դանդաղկոտությունը նման գործերով հայտնի է թերևս վաղուց, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն կապ է հաստատել դատախազության հետ՝ փորձելով պարզել, թե արդյոք մեկ ամսվա ընթացքում որևէ առաջընթաց եղել է, թե՝ ոչ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին պարբերաբար բարձրաձայնող կառույցից, այս հարցին՝ ի թիվս այլ պարզ հարցերի, պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջել՝ հրաժարվելով բանավոր կերպ պատասխանել՝ մեղադրյալ լինել-չլինելու հարցին։

Ի դեպ, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը ևս մեղադրվում է կոռուպցիոն գործով, օրերս «Factor.tv»-ի հետ զրույցում, խոսելով ԱՆԻՖ-ի գործի մասին շոշափել էր նաև ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյան անունը, թեև՝ ոչ ուղղակիորեն։ Հարցին՝ ինչ է արել Ավինյանը, Քերոբյանը պատասխանել է․ «Դե այն մոդելը, որը աշխատել է, չարաշահումներ է եղել։ Այն հաստիքացուցակը, աշխատավարձային ֆոնդը, որը ներդրված է, ընդհանրապես անհամաչափ և խիստ տարբերվող է եղել այլ պետական կառույցների աշխատավարձային ֆոնդից, բոնուսային համակարգից և ընձեռնված հնարավորություններից»։ Քերոբյանը նշել էր, ի սկզբանե կոնֆլիկտային իրավիճակ է եղել, երբ հանդիպել են անհաշվետվողականության հետ, երբ ԱՆԻՖ-ը փորձում էր ամեն կերպ չտրամադրել հաշվետվությունները․ «Կոպիտ ասած՝ պայման ենք դրել, որ պետք է բոլոր հաշվետվությունները ներկայացվեն, եթե ուզում ենք ՝ֆինանսավորում ստանալ։ Լուծումը եղավ այն, որ ԱՆԻՖ-ը էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ»; Դատախազությունից, ինչպես արդեն նշվեց, հնարավոր չեղավ բանավոր պարզել՝ Ավինյանի կարգավիճակը։

Պարզ չէ նաև այս գործի հետագա ճակատագիրը։ Չի բացառվում, որ այս գործերն իշխանությունները որպես մահակ են պահում՝ «ՔՊ»-ականներին հնազանդության մեջ պահելու համար, կամ կոռուպցիայի դեմ պայքարի հուժկու ֆոն ստեղծելու նպատակով ազդարարում են նման գործերի հարուցման մասին, հետո՝ ծածկադմփոց անելով փակում՝ մոռանալով նաև պաշտոնական մակարդակով հերքել անձանց առնչությունը, կամ պարզապես բավարար ջանք չեն գործադրում՝ գործերի քննության հարցում։

Ի դեպ, այն, որ կոռուպցիոն գործերի մեծ մասը կարճվում է, հայտնել են նաև պատկան մարմինները։ Մասնավորապես, Դատախազության օրվա առթիվ, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին, դատախազությունը հայտնել է, թե 2024թ․ առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ, որի մեծ մասը՝ 327-ը կարճվել է, իսկ դատարան ուղարկվել միայն 67-ը։

Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր ցուցիչը թափանցիկությունն ու հրապարակայնությունն է, ինչը դատախազությունը՝ որպես հետապնդում իրականացնող մարմին, չի ապահովում։ Ավլին՝ տպավորություն է, որ հատուկ որդեգրվում է աղմկոտ քրեական գործերը գաղտնիությամբ պարուրելու մարտավարությունը, դրանք մոռացության մատնելու եւ հետագայում «ջրելու» համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ 9- ամյա Մարիաննայի կյանքը հաջողվել է փրկել. արդյո՞ք կասեցվել է այն ընկերության գործունեությունը, ում արտադրանքից ընտանիքն օգտվել էր Անե՞լ, թե՞ չանել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե․ Բենիամին Մաթևոսյան Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը» Լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ բախում ոստիկանների ու բնակիչների միջև (video) Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում Թորոսյան Արսենի մաման ու պապան են թուլացել․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Ղազախստանում զորավարժությունների է մասնակցում Մակրոնը մերժել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը Աղազարյան Հովի՛կ, ո՞վ է արյունի «քշում»․ արյուն թափելուն դու՛ք եք պատրաստ․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am