Փաշինյանն ուղերձով ասաց՝ Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ կատարվելու է․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձն ուներ 1 հասցեատեր, դա Ադրբեջանի նախագահն էր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձին։

«Սահամադրության փոփոխությունը մեզ չէ, որ պետք է։ Սահմանադրության փոփոխությունը պարտադրված է Ալիևի կողմից և պատահական չէ, որ 2 օր առաջ Ադրբեջանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կրկին պնդեց, որ չի կնքվելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, մինչև Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։

Այս ուղերձը ուղված էր բացառապես 1 մարդու, որ հանգի՛ստ եղիր, Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ, հերթական ուլտիմատումդ, հերթական պահանջդ կատարվելու է»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր՝ 2024 թվականի հուլիսի 5-ին, հայկական օրակարգ սպասարկող, Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերն իր մեջ արտացոլող Սահմանադրության վերջին տարին է նշում։

«Եթե այս իշխանությունը մնում է, ապա նոր Սահմանադրությամբ, որը կարծում եմ՝ այս իշխանությունը կպարտադրի աշնանը, կդրվի Հայաստանի Երրորդ Հանրապետության ավարտը, որովհետև այս Սահմանադրության նախաբանը, որտեղ ներառված է Անկախության հռչակագիրը, դա Հայաստանի Երրորդ Հանրապետության հայտարարման հիմքն է։

Ես հոգնել եմ այդ մարդու մանիպուլյացիաներին ու ստերին անդրադառնալուց։ Բայց ստիպված եմ, քանի որ դեռ կան ստերն ուտողը, սպառողը, իսկ ցավոք սրտի՝ ինչքան էլ մենք ասենք, որ այդ ստերի շահառուն տոկոսային առումով պակասել է, այդուհանդերձ հասարակության մի հատված շարունակում է որոճալ ամեն օր իրեն մատուցվող սուտն ու կեղծիքը։ Կրկնում եմ, այսօրվա ուղերձը ոչ մի կապ չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ ՀՀ քաղաքացու հետ։ Այսօրվա ուղերձը հերթական պեչատն էր ուղղված Ալիևին, որ քո պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոփոխվելու է աշնանը։

Այն Սահմանադրությունը, որն ինքն ուզում է օրգանական կապով ինչ-որ տեղ կապել, այդ օրգանական կապը, պորտալարը տանելու է դեպի Ադրբեջան»։

Ի դեպ, 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, բազմաթիվ են եղել ահազանգերը, որ նա ոտնահարում է Սահմանադրությունը։

Նախորդ տարի Oragir.News-ը զրուցել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ և առանձնացրել Փաշինյանի ոկղմից Սահմանադրությունը «խախտելու» թոփ տասնյակը։

Ձեզ ենք ներկայացնում վարչապետ Փաշինյանի՝ Սահմանադրությունը խախտելու թոփ տասնյակը 2023 թվականի հուլիսի 5-ի դրությամբ։

«1․ 2018 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պաշարումը՝ քաղաքացիներին օգտագործելով։ Ընդ որում վստահ եմ, որ այդ քաղաքացիների մեծամասնությունը, շատերին անձամբ եմ ճանաչում, իրենց գլխին են տալիս, որ մասնակցել են այս գործողությանը։

2․ 2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանի շենքերը, որով սկսվեցին դատարանների նկատմամբ ոտնձգությունները։

3․ Սահմանադրության հակասահմանադրական փոփոխություններ, որով Սահմանադրական դատարանը զավթվեց ՔՊ-ականների կողմից։

4․ ՔՊ-ական Կարեն Անդրեասյանին և մի շարք այլ անձանց, որոնք իրավունք չունեին լինելու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), այնտեղ նշանակելը։

5․ Օրենքների խտրական կիրառումը։ Օրինակ՝ մոտ 1 տարվա կյանք ունեցած «Ծանր վիրավորանքի» օրենքը, որը միակն էր, որ հատկապես դրսի հակազդեցության հետևանքով վերացավ։

6․ «Կալանքի դատարաններ» ստեղծելը։ Փաստաբանները այն կոչեցին «Կալանքի դատարաններ», որովհետև նրանց հիմնական խնդիրը կալանքին իրավական ձևակերպում տալն էր։ Այն նույնպես 1 տարվա կյանք ունեցավ։

7․ 2021 թվական։ Մուրճը ձեռքին ընտրարշավ կատարելը։

8․ Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որով վերացավ ռեյտինգային ընտրակարգը, դրանով տեղում բնակվող քաղաքացիները զրկվեցին իրենց ներկայացուցիչը խորհրդարանում ունենալու հնարավորությունից։

9․ Կորոնավիրուսի ժամանակ քաղաքացիների իրավունքների լուրջ սահմանափակումները։

10․ ՀՀ Սահմանդրության նախաբանում ամրագրված արժեքների նկատմամբ ոտնձգությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանության ուրացումը»,- շեշտել էր Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը Սահմանդրության կոպիտ խախտումներ է թույլ տվել նաև ընտրովի կառույցներում․ «Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) և բուհերում ընտրված թեկնածուների նկատմամբ ոտնձգությունները՝ Երևանի պետական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով ուերձ է հղել, որտեղ մասնավորապես նշել է․
«Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է»։

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ 9- ամյա Մարիաննայի կյանքը հաջողվել է փրկել. արդյո՞ք կասեցվել է այն ընկերության գործունեությունը, ում արտադրանքից ընտանիքն օգտվել էր Անե՞լ, թե՞ չանել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե․ Բենիամին Մաթևոսյան Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը» Լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ բախում ոստիկանների ու բնակիչների միջև (video) Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում Թորոսյան Արսենի մաման ու պապան են թուլացել․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Ղազախստանում զորավարժությունների է մասնակցում Մակրոնը մերժել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը Աղազարյան Հովի՛կ, ո՞վ է արյունի «քշում»․ արյուն թափելուն դու՛ք եք պատրաստ․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am