ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը
![ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը](/timthumb.php?src=/disc/04-07-24/1fff6637154c393a9fcc83b4fcdb8d0f.jpg&w=708)
Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել։
Տրված պարգևավճարը խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն հայտարարել է պարգևավճարները բարեգործությանն ուղղելու մասին, «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել է, որ ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը։