Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է
![Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է](/timthumb.php?src=/disc/04-07-24/b7248ed4155f0d3bfb9ae1cd9d736dc3.jpg&w=708)
Հուլիսի 4-ին, ժամը 12:31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կամրջից նետվելով Ողջի գետը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղի ուժերի հետ միասին կանխել են Վ. Հ.-ի (ծնված 1959 թ.) ինքնասպանության փորձը: