Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրմանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։Բախման հետևանքով ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում 21-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է կայանված ավտոբուսին. կան վիրավորներ Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու «Վազ 2107»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար․ իրանագետ Գոռավանում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի անշնչացած մարմինը Պահանջելով արգելել հայկական և վրացական գինիները` Ուկրաինայում «մոռացել են» ադրբեջանականը Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն Ավետիսյան Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Նոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքից Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոց Հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար» «Ո՞րն է համատիրության «տարածքը», և ինչի՞ վրա են ծախսվում հավաքված գումարները»․ Սարգսյան Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. Վարդան Ոսկանյան Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Տոկաևը զգուշացրել է, որ Կասպից ծովը ոչնչացման եզրին է Հայրենիքի բացակայությունը անհայրենիք լինելն է Ալիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված Արցախում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am