Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
![Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ](/timthumb.php?src=/disc/04-07-24/fd1cb59f544b22365a1e7c78fbd9de74.jpg&w=708)
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով:
Ըստ այդմ՝ 6.6 մլն դրամ կհատկացվի մայիս և հունիս ամիսներին 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:
Հիմնավորման համաձայն՝ ամենամսյա դրամական վճարը՝ 300.000 դրամ, վճարվել է մինչև հունիս ամիսը ներառյալ: Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ:
Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: