Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով․ ՀՀ վիճակագրական կոմիտե

2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % և 0.1 %–ով:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից:

Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։

Ըստ պաշտոնական տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3 % և 4.3 %–ով:

Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում էր 520 դրամով, պրեմիում տեսակինը` 560–570 դրամով։ 2023 թ. դեկտեմբերին 2022 թ. նույն ամսվա համեմատ ՀՀ–ում բենզինը թանկացել էր 24,3 %–ով։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու «Վազ 2107»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Moody's. Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար․ իրանագետ Գոռավանում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի անշնչացած մարմինը Պահանջելով արգելել հայկական և վրացական գինիները` Ուկրաինայում «մոռացել են» ադրբեջանականը Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Զովունիում․ բախվել են Honda-ն և Toyota-ն. Honda-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն Ավետիսյան Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ Նոր մանրամասներ Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքից Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոց Հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է. «Սրբազան պայքար» «Ո՞րն է համատիրության «տարածքը», և ինչի՞ վրա են ծախսվում հավաքված գումարները»․ Սարգսյան Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. Վարդան Ոսկանյան Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Տոկաևը զգուշացրել է, որ Կասպից ծովը ոչնչացման եզրին է Հայրենիքի բացակայությունը անհայրենիք լինելն է Ալիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված Արցախում Ջրափրակարարներն օգնել են քաղաքացիներին դուրս գալ Սևանա լճի ափ Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք և տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար և ճանապարհ է անցնում. Կիրանցի բնակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am