Բորիս Մուրազին ԵՄ դեսպանին է փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին տեսանյութ է հրապարակել Հայաստանում ԵՄ գրասենյակից, որով հայտնում է․
«Հայաստանում առկա տասնյակ քաղբանտարկյալների, իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնության, ոստիկանական բեսպրեդելի (ամենաթողության), խայտառակ համակարգային կոռուպցիայի, հետընտրական կեղծիքների ֆոնին` ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը օրերս հայտարարել է, թե «ժողովրդավարության առումով Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել»։
Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»։
Մանրամասն՝ տեսանյութում։