Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան
![Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան](/timthumb.php?src=/disc/04-07-24/d827d2f154aac9e20bb0d89b7430abf6.jpg&w=708)
Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել: Այս մասին իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության պայմանագրի արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը՝
- Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի Սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ թուրքիայի զինված ուժերը,
- Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):
Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը»։