ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալի հարազատներից ավելի քան 50 հազար դոլարի կաշառք է պահանջել

Կաշառք տալու եւ կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՔԾ-ից  հայտնում են, որ բացի այդ, Վ. Ախոյանը դատապարտյալի հարազատներին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաեւ փորձել է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել, սակայն նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու, մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալի կնոջից ու մորից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք: Կաշառքի գումարը ստանալուց հետո Վ. Ախոյանի միջնորդությամբ Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան»  քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում: Բացի այդ, Վ. Ախոյանը նույն դատապարտյալին, իբր, 2015 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Մանուկյանի հարազատներին դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրն իր ծանոթի միջոցով Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որեւէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն: Վ. Ախոյանի պահանջած գումարի մնացած մասը դատապարտյալի մայրը հետագայում հրաժարվել է տալ, ուստի Վ. Ախոյանի` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում: Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վահե Ախոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am