Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացքում մենք կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված, Հայաստանի առաջարկները թափանցիկ են, հուսով ենք և իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այդ շատ կարևոր փաստաթուղթը։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի գործընկերոջ հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանը շարունակելու է այս հարցում կոռուցողական դիրքորոծում ունենալ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։