Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ
![Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ](/timthumb.php?src=/disc/03-07-24/34098ddb1a8b4fc962a157b7d13ca0f9.jpg&w=708)
Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ։ Առևտրաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա այն կրկնապատկվել է նույն ժամանակաշրջանի համեմատ։ Անցյալ տարվա տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ հիշելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։
Աղբյուր` Փաստինֆո