Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
![Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը](/timthumb.php?src=/disc/03-07-24/2793d019b6dd54ebe4799de935faf19b.jpg&w=708)
Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել են Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։