Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում բողոքի ակցիայի գործով մեղադրանք է ներկայացվել ԵԿՄ մարզային ղեկավարին՝ Յուրա Հարությունյանին, որը ԵԿՄ ավտոմեքենան վարել էր խաղաղ ակցիայի մասնակիցների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները Տավուշի մարզում՝ դեռևս ապրիլին, բավականին լարված իրավիճակում են անցել։ Նոյեմբերյանում, երբ ապօրինի սահմանազատման և հայկական հողերն Ադրբեջանին փոխանցելու դեմ պայքարող տավուշցիները փակել էին ճանապարհները, ԵԿՄ մարզային բաժնի ղեկավար Յուրա Հարությունյանի հրահանգով ԵԿՄ ավտոմեքենան երկու անգամ մխրճվել է քաղաքացիների մեջ, ինչի հետևանքով քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել։

Այսօր ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր՝ Նոյեմբերյանում տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով զարգացումների մասին։ Մասնավորապես, ՔԿ-ն հայտնել էր․ «Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ պետական մարմինների կողմից սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը, որի հետ կապված նշված տարածք էր եկել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ.Հ.-ն՝ իր ծանոթների հետ:

Այդ ընթացքում Յ.Հ.-ի ընկերոջ և ճանապարհն արգելափակած անձանց միջև բանավեճ է սկսվել՝ ճանապարհը բացելու հարցի շուրջ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, որդու և չպարզված անձանց հետ միասին, իրենց անձի ենթադրյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, բռնության գործադրմամբ, խուլիգանություն էին կատարել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է Յ.Հ.-ին և ստիպել հեռանալ:

Չհանդուրժելով տեղի ունեցածը՝ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին, ժամը 16:00-ի սահմաններում վերադարձել են Երևանյան փողոցում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ներկաների հասցեին, ինչը վեր է ածվել քաշքշուկի:

Միջադեպի մասնակիցների գործողությունները դադարել են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված կանխարգելիչ գործողությունների արդյունքում:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Յ.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Օրբանը Զելենսկու ուղերձը չի փոխանցել Պուտինին». Ուշակով «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում». Էրդողանի նախկին խորհրդական «Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունը ստեղծող և կառուցող մարդկանց»․ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզ Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am