Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է.


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հուլիսի 1-ից ազատվել է պաշտոնից։

Մեհրաբյանը պաշտոնի նշանակվել էր 2022 թվականի մայիսին։
Հավելենք, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն ԲՏԱ նախարարությանն էր միացել 2019 թվականին։

ArmLur.am-ը ներկայացնում է՝ ինչ ունեցվածքով հեռացավ պաշտոնից Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը։ Մեհրաբյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 2017 թվականին Երևան քաղաքում։ Կոմիտեի նախագահը չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 130 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 327 հազար դրամ, որից 14 մլն 101 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Արտյոմ Մեհրաբյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 404 հազար դրամ, որը բնակարանի հհիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով Կոմիտեի նախագահը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 226 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։
Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն։ Նա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է։ Նա 2019 թվականի փետրվարին նշանակվել էր Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, ապա Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։

Հիշելով, որ չապացուցված թեորեմ կա իշխանության շրջանում, որ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը հեղափոխությունից հետո չպետք է գործեր․ բերենք փաստարկներ, որ ավելի արմատացած այն երբեք չի եղել։ Բանն այն է, որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, աշխատանքային գործունեություն է ծավալում ամուսնու նախկին աշխատավայրում՝ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում՝ որպես ընդհանուր բաժնի ղեկավար։ Հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով և պոչով» կոռուպցիան»։


Էմմա Միքայելյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Օրբանը Զելենսկու ուղերձը չի փոխանցել Պուտինին». Ուշակով «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում». Էրդողանի նախկին խորհրդական «Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունը ստեղծող և կառուցող մարդկանց»․ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզ Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am