Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ

Ռուս լրագրող, քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի դերը ղարաբաղյան հարցում և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հասնելու բացառիկ հնարավորություն կա:

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի ուղեծիր ներքաշելու, այսինքն՝ Կովկասում իր բազան ստեղծելու համար։

«Այստեղ առաջնային է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, այլ արևմտյան շահերի պաշտպանությունը։ Արևմուտքի կողմից Ղարաբաղը դիտարկվում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի ուղեծիր ներքաշելու, այսինքն՝ Կովկասում իր բազան ստեղծելու համար։ Այդ պատճառով այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր ազատվել Ղարաբաղից և փորձել կատարվածի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի Դաշնության վրա, ինչն, ըստ էության, պաշտոնական մակարդակով հնչեցվել է։

Պետք է պարզապես նկատի ունենալ, որ երբ Բլինքենը (ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար) խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ այդ խաղաղության համաձայնագիրը հարմար է երկու կողմերի համար։ Այս խաղաղ համաձայնագիրը հարմար կլինի Արևմուտքի համար, և դա չի ենթադրում, ասենք, ինչ-որ պետական արժեքների, առաջնահերթությունների պահպանում Երևանի համար։

Ղարաբաղն, անշուշտ, խոչընդոտ էր Արևմուտքի համար։ Հայկական քաղաքականության մեջ կար միանգամայն հստակ ղարաբաղյան խումբ, որն Արևմուտքի կողմից համարվում էր ոչ այնքան հարմար բանակցային գործընթացի համար։ Արևմուտքն իր սցենարը բավականին հստակ է իրականացնում։ Եվ երբ Բլինքենը խոսում է այն մասին, որ կարելի է խաղաղություն հաստատել, չպետք է մոռանալ, որ Հայաստանի դեպքում դա միշտ խաղաղություն կլինի ուժեղ կողմի պայմաններով։ Այսինքն՝ այն զիջումները, որոնք արդեն արվել են Փաշինյանի կառավարության կողմից (ՀՀ վարչապետ), իմ կարծիքով, վերջնական չեն լինելու։ Մենք կարող ենք խոսել հնարավոր տարածքային և տնտեսական կորուստների մասին»,-ասել է Սիդորչիկը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղն ի սկզբանե պատմական մեծ խնդիր էր։

«Այլ հարց է, որ ինչ-որ փուլում Միացյալ Նահանգները, ներգրավվելով այդ հարցում, չունենալով ինչ-որ խաղաղապահ կարգավորման լծակներ, սկսել են այդ պատմությունն օգտագործել ի շահ իրենց»,-ընդգծել է Սիդորչիկը։

Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի խնդիրն է դուրս մղել Ռուսաստանին և նվազեցնել նրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում:

«Արևմուտքը պետք է իրագործի իր հայեցակարգը, իսկ դրանում Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն ընդհանրապես գլխավոր խնդիրը չէ։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ հարցը նույնիսկ խաղաղության համաձայնագրի մեջ չէ, այլ Ռուսաստանին դուրս մղելու և կովկասյան տարածաշրջանում նրա ազդեցությունը նվազեցնելու փորձի մեջ, ինչը, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում է»,-եզրափակել է Սիդորչիկը։

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը Երբ իշխանության հույսը հարբեցողներն են, ապա ստացվում են այսպիսի "վերլուծություններ" (լուսանկար) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am