Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:


Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:


Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:

Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:


Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

դիտվել է 241 անգամ
Լրահոս
«Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում». Էրդողանի նախկին խորհրդական «Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունը ստեղծող և կառուցող մարդկանց»․ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզ Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am