Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը
![Ավշարում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը](/timthumb.php?src=/disc/03-07-24/429815ad605dce5f047f930fb2b12995.jpg&w=708)
Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։
Տեղում պարզվել է, որ 06-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ չսպասելով պարեկների ժամանմանը՝ շարժվել է։