Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան

Հայաստանի գործող ռեժիմը սեփական ձախողումները և դավաճանությունը սքողելու համար հաճախ է ճամարտակում «աշխարհում իրավիճակ է փոխվել» թեզի շուրջ:

Դնենք մի կողմ այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում աշխարհը հա էլ փոխվել է, լարվել է, սրվել է, և Հայաստանը պարբերաբար հայտնվել է այդ փոփոխությունների ալիքի տակ: Սակայն ճշգրիտ արտաքին քաղաքականությունը մշտապես թույլ է տվել նվազեցնել դրանց ազդեցությունը Հայաստանի և Արցախի անվտանգության վրա և իրավիճակից դուրս գալ՝ առանց ճակատագրական կորուստների:

Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այդպես էր 2012-13թթ. մեկնարկած սիրիական ճգնաժամի և դրա հետևանքների ժամանակ, այդպես էր 2014-ին Ղրիմի հարցի ժամանակ:

Այո՛, Արևմուտք-Ռուսաստան ներկայիս բախումն աննախադեպ է, սակայն Փաշինյանի կողմից տարվող գիծը նույնպես աննախադեպ է այդ համատեքստում, որովհետև ոչ մի այլ երկիր ընթացող գեոպոլիտիկ հրդեհում կամովին չի ինքնահրկիզվում, ինչպես նիկոլական Հայաստանը:

Ավելին, անգամ սրված կոնֆլիկտը ՌԴ-ի և Արևմուտքի միջև բացում է նոր հնարավորություններ հայկական շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:

Հերթով թվարկենք կողմերի հիմնական փաստարկներն այդ գլոբալ հակամարտության մեջ և կհամոզվենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում ստեղծված իրավիճակը հայկական դիվանագիտության համար ուժեղ կռվաններ է պարունակում, որոնցից Փաշինյանը դիտավորյալ չի օգտվել և չի օգտվում:

Արևմուտք

1. Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և հարգվի:

Ակնհայտ է, որ նման մոտեցումը պիտի օգտագործվեր Հայաստանի կողմից արևմտյան հարթակներում մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ-ի և թշնամու զորքերի հետքաշման հարցը կոշտ կերպով բարձրացնելու համար:

2. Պարտադրված խաղաղությունը պիտի բացառվի ռուս-ուկրաինական պատերազմում:

Այնինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում նույն Արևմուտքը ջանք չի խնայում Ալիևի կողմից պարտադրվող պայմաններով «խաղաղության» պայմանագրին հասնելու համար, իսկ հայկական իշխանությունները հենց այդ նույն գծի ջատագովներն են:

3. Ուկրաինական ժողովրդավարությունն ագրեսիայի է ենթարկվում ռուսական բռնապետության կողմից, և դեմոկրատիան պետք է պաշտպանել:

Այս թեզի պրոյեկտումը մեր տարածաշրջանի վրա առավել զավեշտալի է դարձնում վիճակը: Չէ՞ որ Նիկոլը և նրա դրսի տերերն առայսօր տոնում են իբր ժողովրդավարական Հայաստանը, սակայն բացառապես մեր ներքին քաղաքական տրամաբանության մեջ: Այնինչ ռեալ քաղաքականության մեջ Արևմուտքը մատը մատին չի խփել բռնապետական Ադրբեջանին պատժելու համար: Նիկոլի «ժողովրդավարությունը» ոչ միայն չկա, այլև ունի զրո նշանակություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում:

Ռուսաստան

1. Մոսկվան ստիպված է եղել սկսել СВО-ն՝ հայրենակիցներին պաշտպանելու և իրենց ինքնորոշման իրավունքը երաշխավորելու համար:

Դեռևս Ղրիմի հանրաքվեից սկսած ՌԴ-ն հետզհետե զարգացնում էր իր խոսույթը ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզի շուրջ, իսկ 2022-ից այն դարձել է քաղաքական և լրատվական թրենդներից մեկը: Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը պարբերաբար բարձրացնում են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների ինքնորոշման իրավունքի անքակտելիության մասին՝ հաճախ գրեթե բառացի օգտագործելով երկար տարիների ընթացքում Արցախի հարցով հայկական դիվանագիտության կողմից մշակված և բարձրաձայնված թեզերը: Այս ֆոնի վրա Նիկոլի թեթև, ավելի ճիշտ՝ դավաճան ձեռքով «Ղարաբաղը Ադրբեջան է» թեզը գրեթե անարգել շրջանառվում է ռուսական մեդիաներում: Ողջ հարգանքով հանդերձ՝ ո՞ւր էին Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն, երբ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի համաձայն՝ ինքնորոշվել էր և պաշտպանում էր իր այդ իրավունքը:

2. Ուկրաինան աղավաղում է պատմությունը, խեղում է իրականությունը, կեղծիքներ է տարածում, և դրա դեմը պետք է առնել:

Ադրբեջանը վաղուց է դարձրել պատմության աղավաղումը պետական քաղաքականություն, որի գագաթնակետն է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելը: Հայկական դիվանագիտության ճիշտ աշխատանքի դեպքում կարելի էր նաև այս ուղղությամբ ամրապնդել հայկական դիրքերը Մոսկվայում, այնինչ արվում է ճիշտ հակառակը:

3. Ուկրաինան ոչնչացնում է մշակութային և հոգևոր հուշարձանները, հատկապես՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված կամ Ռուս Ուղղափառ եկեղեցուն պատկանող:

Բառացի նույն բանն անում է Ադրբեջանն Արցախում՝ քանդելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները հայկական բնակավայրերում՝ ոչնչացնելով կամ ուծացնելով Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հոգևոր կոթողները: Այս ֆոնին՝ զրո ջանք Երևանի կողմից՝ Մոսկվայում այս թեման բարձրացնելու ուղղությամբ:

Ես փորձեցի թվարկել կողմերի հիմնական քարոզչական և հակաքարոզչական թեզերը, որոնք սկզբունքայնորեն կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից սեփական շահերը պաշտպանելու համար: Համաշխարհային գլոբալ ճգնաժամը ստեղծել էր նաև նոր հնարավորություններ, որոնցից հայկական գործող ռեժիմը դիտավորյալ և գիտակցված չի օգտվել և չի օգտվում:

Ինչ վերաբերում է «հսկաներին», ապա նրանք կշարունակեն օգտվել Փաշինյանի անատամ և անպատիվ քաղաքականությունից՝ ելնելով սեփական շահերից և դրսևորելով կրկնակի ստանդարտներ Ուկրաինայի և հայ-ադրբեջանական հակամարտություններում:

Բայց նրանցից նեղանալ պետք չէ. Նիկոլին վարչապետ հանդուրժող ժողովուրդը ոչ մեկին պռոշ անելու իրավունք չունի…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

01.07.2024թ.

դիտվել է 185 անգամ
Լրահոս
«Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունը ստեղծող և կառուցող մարդկանց»․ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզ Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am