Ովքե՞ր են գրելու Ալիեւի պահանջած Սահմանադրությունը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հարցը տեւական ժամանակ չուներ պատասխան: Դեռեւս 2022 թվականին վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդում ամիսներ առաջ բուռն քննարկում էր ծավալվել այս հարցի շուրջ. խորհրդի անդամներից ոմանք թեեւ բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների նզովքին, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիեւի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ: Եվ զգուշորեն ըմբոստացել էին, թե գործող մարմինը` խորհուրդը, չունի մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Եվ քանի որ նոր սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել դրան, ուստի նոր մարմին պետք է ձեւավորվի։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Փաշինյանի որոշմամբ ձեւավորված բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Օրերս կառավարության ղեկավարը Բաքվից հնչող հերթական հայտարարություններին ընդառաջ հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Մենք պարզեցինք, որ Ալիեւի պահանջի կատարումը Փաշինյանը թուղթ ու թամասով է ամրագրել` նա փոփոխություն է կատարել 2022-ի վերոնշյալ որոշման մեջ՝ ամրագրելով, որ մինչեւ 2026 թվականը պետք է ներկայացվի նախագիծը, ավելին՝ գործող խորհրդին էլ լիազորել է գրել նոր սահմանադրություն: Նախկին որոշման մեջ «սահմանադրական փոփոխություններ» բառերը փոխել են «նոր սահմանադրություն» բառակապակցությամբ։ Այս փոփոխությունը կատարվել է մայիսի 25-ին, տեղեկացանք, սակայն, որ հանձնաժողովականներն ու խորհրդի անդամները միայն օրերս են տեղեկացել դրա մասին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է՝  հենց գործող հանձնաժողովի ու խորհրդի ուսերին դնել նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Քչերը կհամաձայնեին ստանձնել այդ առաքելությունը, իսկ նոր մարդիկ փնտրելու ժամանակ չկա, ուստի արդեն գործող խորհրդին պարտավորեցնում են դա կյանքի կոչել: 

Ենթադրվում է, որ առաջիկայում խորհրդի անդամներից ոմանք հրապարակային կհայտարարեն, որ լքում են այդ խորհուրդը, ոմանք չեն համարձակվի մերժել «մեծարգո»-ի կամքը, գուցե ուղղակի կբոյկոտեն աշխատանքները, այդուհանդերձ, կգտնվեն մարդիկ, որոնք կյանքի կկոչեն Փաշինյան-Ալիեւ տանդեմի պայմանավորվածությունները՝ արդարանալով, թե Փաշինյանն իշխանություն գալուն պես է հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը։
Հիշենք, որ իշխանության գալուն պես եւ դրանից առաջ Փաշինյանն իսկապես նման մտադրությունների մասին բարձրաձայնում էր եւ մի քանի անգամ բարեփոխումների խորհուրդ է ձեւավորել, բայց 2018-ին նա խոստանում էր հրաժարվել Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ կառավարման համակարգից, հետո հետ կանգնեց այդ մտքից: 2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնեց ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու նպատակով, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Նա պնդում էր, որ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաեւ ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով։

Նա թերեւս մտահոգություն ուներ, որ իր հրաժարականից հետո ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել եւ իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ, ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով գնացին նոր ընտրությունների, ուստի սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց մինչեւ 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը եւ խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթինգ անելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ 2019-ի վերջին իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեց, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումն ու աշխատանքների մեկնարկը հայտարարեց, որ այդ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում: Անձամբ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը` Սերժի «կոստյումը» շատ է հավանել։
ՔՊ-ական իշխանության փորացավն այլ էր․ փորձում էին ՍԴ այդ ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանին ու մի քանի անդամի հեռացնել բարձր դատարանից։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն տապալվեց, եւ 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ ՍԴ անցանկալի դատավորներին պաշտոնանկ անելու նպատակով։ Սակայն հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, փոխարենը 2020-ի հունիսին իշխող խմբակը` օրենքի խախտմամբ ու զոռբայությամբ, ԱԺ-ում փոխեց Սահմանադրությունը եւ Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։
Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ պատերազմից հետո՝  2021-ի փետրվարին, երբ Փաշինյանը պարտության պատճառների շարքին դասեց նաեւ կառավարման մոդելը եւ հայտարարեց կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Սա այն շրջանն է, երբ նրա իշխանությունը երերում էր, եւ հարկավոր էին կտրուկ փոփոխություններ կամ մեծ խոստումներ, որ հանրությանը հանդարտեցնի եւ պահի իշխանությունը: 2021-ի ամռան արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո նա մտափոխվեց եւ հետողորմյա արեց՝  կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

2022-ի հունվարին ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը պետք է բարեփոխեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն երկու տարի է՝ այս մարմինը պարապուրդի է մատնված, հիմա այն «ծյունինգ» է արվում՝ Բաքվից հնչող պահանջներին ընդառաջ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նորից մանիպուլացնում է, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։ Մի բան ակնհայտ է, որ պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանը ՍԴ փոփոխությունների հարցը խաղարկել է ներքաղաքական գործընթացներին զուգահեռ` մայր օրենքի փոփոխությունները դիտարկելով որպես որեւէ խնդրի լուծման փրկօղակ եւ իշխանությունը պահելու միջոց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 07․ 24 թ համարում

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով հայ ժողովրդին «շնորհավորում է»՝ աչքներդ լույս, Ալիևն ասել է՝ պիտի Սահմանադրությունը փոխեք, փոխում ենք․ Գառնիկ Դանիելյան Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխվեց ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը Երբ իշխանության հույսը հարբեցողներն են, ապա ստացվում են այսպիսի "վերլուծություններ" (լուսանկար)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am