«Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում այդ շենքերի համար ավարտական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցապատողը կարողանա սեփականության վկայականներ ձեռք բերել:

Ի պատասխան` ստացանք հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ 05.06.2024 թվականին կառուցապատող «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (ոչ թե KR CONSTRUCTION) Միկոյան 64 հասցեի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար տրվել է ավարտական ակտ»: Երբ է տրվել` քաղաքապետարանը չի նշել:

Բանն այն է, որ այս տարածքում շինարարություն են անցկացնում 2 ընկերությունները համատեղ։

Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի եւ 4 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր՝ թերեւս շինթույլտվությունների կամ այլ մի բանի համար, որոնց մասով մամուլը ժամանակին անդրադարձել էր:

Ըստ «Հետք»-ի՝ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նաեւ Ֆիրդուսու թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ եւ 5-րդ լոտերի սեփականատերն է, բայց Դավթաշենի կառուցած շենքերի վկայականները հապաղում է տալ»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը «Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսը ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները, վրացական կողմը ափսոսանք է հայտնում Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան Էրդողանը մեկնաբանել է Դեմիրալին որակազրկելու որոշումը Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը Երբ իշխանության հույսը հարբեցողներն են, ապա ստացվում են այսպիսի "վերլուծություններ" (լուսանկար) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Վերին Լարսում հերթեր են Ալիևը թեյ է խմել օկուպացված Շուշիում Թակարդ ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով․ Լևոն Ջավախյան Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Ֆիդանի հետ Փաշինյանն արցախցիների անունով փողեր է ստանում ու մի մասը դնում իր գրպանը․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am