Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։

Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից:

Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը Երբ իշխանության հույսը հարբեցողներն են, ապա ստացվում են այսպիսի "վերլուծություններ" (լուսանկար) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Վերին Լարսում հերթեր են Ալիևը թեյ է խմել օկուպացված Շուշիում Թակարդ ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով․ Լևոն Ջավախյան Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Ֆիդանի հետ Փաշինյանն արցախցիների անունով փողեր է ստանում ու մի մասը դնում իր գրպանը․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ են անում 25-օրյա հավաքների մասնակիցները (video) Կոռուպցիոն գործերով աղմուկը լռեցնում են, գործերը՝ «ջրում»․ իրավապահների ձեռքերը պատասխանատու պաշտոնյաներին չի հասնում Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Դեբիլ պետք է լինել՝ չհասկանալ. Թուրքիան Հայաստանին «առողջ կուտի». Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանն ուղերձով ասաց՝ Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ կատարվելու է․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը յուրաքանչյուր հայի «վզին դրել է» օրը երեք միլիոն պարտք (video) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Արսեն Թորոսյա՛ն, պուճուր երեխաների քո «դագաղների բիզնեսից» ի՞նչ կա․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալե՛ն, «շան նման շնթռել էիր» Իսպանիայում, որ մեզ ի՞նչ անես․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am