ԱՄՆ-ն ուզում է վերահսկողություն ստանալ Սյունիքի ճանապարհների վրա․ Ստեփան Դանիելյան

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը:

-Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում կկայանան մինչև կլիմայի վերաբերյալ ֆորումի կայացումը: Լուրերի համաձայն, խաղաղության պայմանագիրն էլ է մինչ այդ ֆորումը կնքվելու: Ալիևի այս քայլերը ի՞նչ են հուշում:

-Ալիևի քայլերի տրամաբանությունը բավականին հասկանալի է և հստակ է, գոյություն ունի ճնշում Միացյալ Նահանգների կողմից, որը շտապեցնում են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Եվ որքանով ես հասկանում եմ, Միացյալ Նահանգները փորձում են վերահսկողության տակ վերցնել Սյունիքի ճանապարհները և հայտարարում են, որ հիմա շատ հարմար պահ է, հնարավորությունների պատուհան է բացվել և դրա համար պետք է խաղաղության պայմանագիր կնքվի և դրա միջոցով Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտուց հանեն: Այսինքն, ճանապարհ տրամադրելով Հայաստանի տարածքով` Նախիջևանով Ադրբեջան, բացի ռուսական ազդեցությունից, նաև իրանական ազդեցությունից հանեն՝ իրենց շահերի համար օգտագործելու համար, Միջին Ասիան իրենց ազդեցության տակ դնելու համար: Քանի որ ճանապարհը դեպի Նախիջևան գնում է Իրանի տարածքով, դրանով Իրանը ազդեցություն ունի Արդբեջանի վրա:

-Ո՞րն է Ադրբեջանի քաղաքականությունը՝ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրելու ճնշումների կոնտեքստում:

-Ադրբեջանի պահանջները շատ ավելի մեծ են․ նրանք ցանկանում են, որպեսզի Սյունիքով անցնող ճանապարհները լինեն իրենց վերահսկողության տակ, այլ ոչ թե երրորդ կողմի՝ Միացյալ Նահանգների կամ որևէ մեկի: Դրան մինչև հիմա խոչընդոտում էր Իրանը, բայց Ադրբեջանն ու Թուրքիան այդ նպատակից չեն հրաժարվում և դրա համար Ադրբեջանն անընդհատ ձգձգում է, տարբեր պայմաններ է դնում, սահմանադրության փոփոխության հարց է դնում, որպեսզի այդ պայմանագիրը չկնքվի: Պայմանագիրը չկնքելու նախաձեռնությունը Ադրբեջանինն է, ոչ թե Հայաստանինը:

-Տիրան Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ բանակցում են Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին: Այսինքն, որոշիչ գործնական փո՞ւլ են մտել:

-Վաղուց էր դա պարզ, որ Հայաստանի գործող իշխանությունը, երբ ասում էր, որ միջանցքը Ռուսաստանի վերահսկողությանը չեն տալու, իրենք տալու են թուրքական վերահսկողությանը, որովհետև Հայաստանի ռեսուրսներով, այս իշխանության ջանքերով և քաղաքականության պատճառով, ի վիճակի չի ռազմական առումով պահել Սյունիքը։ Սյունիքը մինչև հիմա մեր տրամադրության տակ է, մեր վերահսկողության տակ է Իրանի դիրքորոշման պատճառով: Դրա մասին ուղղակիորեն նաև հայտարարել են և Ադրբեջանում, և Թուրքիայի նախագահը: Եվ եթե Հայաստանը չի ցանկանում համագործակցել այդ երկրների հետ, բնականաբար ինքը Սյունիքն, ըստ էության, վերջնական հաշվով ցանկանում է հանձնել Ադրբեջանին և Թուրքիային: Եվ քանի որ այստեղ երրորդ կողմն է արդեն մտել՝ Միացյալ Նահանգները, իր շահերից ելնելով, ինքն է փորձում միջնորդի դերը կատարել և վերահսկել, իսկ Ադրբեջանը ավելի շատ բան է ցանկանում ստանալ, քան ուղղակի միջանցք: Ուզում է վերահսկողություն ստանալ և Հայաստանի գործող իշխանությունը նպաստում է դրան:

-Իրանից խոսք գնաց. Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուն էլ ունեն ադրբեջանական ծագում: Ինչպե՞ս կարող է դա ազդել Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա:

-Իրանի նախագահի թեկնածու Փեզեշկյանը ունի ոչ միայն ադրբեջանական, այլ նաև քրդական ծագում՝ ինքը կիսով չափ ադրբեջանցի է, կիսով չափ քուրդ է: Երկու լեզուներին էլ տիրապետում է և ադրբեջանաբնակ, և քրդաբնակ շրջաններում իր նախընտրական քարոզչությունը կատարում է հենց ադրբեջաներեն և քրդերեն, ինչը բնականաբար ոգևորում է տեղի բնակչությանը: Բայց ադրբեջանական ծագում ունի նաև ռահբարը՝ Խամենեին, որը գլխավոր հրամանատարն է և գլխավոր ղեկավարն է Իրանի, ադրբեջանական ծագում ունեին նաև վերջին շահերը՝ Փեհլեվիները, որոնք իրանական առումով խիստ ազգայնական քաղաքականություն էին վարում և արյան մեջ ճնշում էին ադրբեջանական ու քրդական սեպարատիզմը: Այսինքն, ծագման վրա ինչ-որ ենթադրություններ անելը այնքան էլ լուրջ չի, առավել ևս որ ռահբարի շատ մոտիկ անձնավորությունները հրապարակային հայտարարություններ են անում, որ Փեզեշկյանի հաղթանակի դեպքում Իրանում կարող է խաղաղություն լինել, կարող է Միացյալ Նահանգների հետ փորձ լինի նոր միջուկային պայմանագիր կնքելու: Ի դեպ, ՄԱԿ-ի բանաձև կա, և ժամկետը մինչև 2025 թվականն է, որ Իրանը պետք է որոշակի պարտավորություններ կատարի՝ խոսքը միջուկային ծրագրի մասին է: Դա լեգիտիմ հիմք կարող է տալ Միացյալ Նահանգներին, եթե ցանկանան և եթե կարողանան ռազմական գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, այդ միջուկային ծրագիրը ձախողելու համար: Այսինքն, այստեղ ավելի լուրջ հարցեր կան, քան ինչ-որ ծագման հարցերը: Իրանում ծագումը շատ դեպքերում ոչինչ չի նշանակում, այլ առաջին հերթին պետական շահերն են առաջնայինը։

Մանրամասները՝ «Հրապարակ»-ում։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթաց չկա․ Պեսկով Հուլիսից Ռուսաստանը 70%-ով կրճատել է բենզինի արտահանման ծավալը բարեկամ երկրներ Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները Պուտինը Օրբանի հետ բանակցությունները «հագեցած» է անվանել Քարկոփի տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր, շենքերում խոնավությունը շատ է Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Երևանի իրավասությունն է. Գալուզին Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը Երբ իշխանության հույսը հարբեցողներն են, ապա ստացվում են այսպիսի "վերլուծություններ" (լուսանկար) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Վերին Լարսում հերթեր են Ալիևը թեյ է խմել օկուպացված Շուշիում Թակարդ ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով․ Լևոն Ջավախյան Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Ֆիդանի հետ Փաշինյանն արցախցիների անունով փողեր է ստանում ու մի մասը դնում իր գրպանը․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ են անում 25-օրյա հավաքների մասնակիցները (video) Կոռուպցիոն գործերով աղմուկը լռեցնում են, գործերը՝ «ջրում»․ իրավապահների ձեռքերը պատասխանատու պաշտոնյաներին չի հասնում Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Դեբիլ պետք է լինել՝ չհասկանալ. Թուրքիան Հայաստանին «առողջ կուտի». Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանն ուղերձով ասաց՝ Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ կատարվելու է․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը յուրաքանչյուր հայի «վզին դրել է» օրը երեք միլիոն պարտք (video) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Արսեն Թորոսյա՛ն, պուճուր երեխաների քո «դագաղների բիզնեսից» ի՞նչ կա․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am