Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել

Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումն այսօր անցել է բավական թեժ մթնոլորտում։ Քննարկմանը ներկա են եղել քաղաքական ուժերի շուրջ 40 ներկայացուցիչ։

«Ազգային Անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի
փոխանցմամբ` Սրբազանը ցանկանում էր իմանալ յուրաքանչյուրի տեսակետը պայքարի ընթացքի վերաբերյալ, լսել առաջարկությունները:

«Պետք է ասեմ, որ բավական ազատ ու անկեղծ քննարկում էր։ Բոլոր հարցերի շուրջ էլ քննարկումներ եղել են, սակայն կան ուժեր, որոնց հայացքները տրամագծորեն տարբեր են ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Օրինակ, մեր՝ «Ազգային անվտանգություն» և ԱԺԲ-ի տեսակետները տրամագծորեն տարբեր են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, սակայն մեր տեսակետը համընկնում է մեկ կարևոր հարցում ՝ գործող իշխանությունները, որոնք չեն ներկայացնում Հայաստանի և հայության շահերը և պետք է օր առաջ հեռացվեն իշխանությունից։ Ընդ որում՝ բոլորը պնդում են, որ դա պետք է լինի օրինական ճանապարհով։ Այսինքն, մեզ բոլորիս միավորում է օրվա իշխանությունից օր առաջ ազատվելու հարցը»,-
«Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով քաղաքական խորհրդի ձևավորմանը՝ նա նշեց, որ իրավական առումով խորհուրդ ձևավորված չէ, բայց այն կորիզը, որ մշտապես հավաքվում ու քննարկումներ է ունենում՝ առկա է։

«Ընդհանուր քննարկման արդյունքում մենք եկանք եզրակացության, որ այն լինելու է խորհրդատվական մարմին, որը պարբերաբար հավաքվելու է ու իր առաջարկներն է ներկայացնելու»։

Գ.Իսագուլյանի փոխանցմամբ` ամենաթեժ քնարկումը, բնականաբար, եղել է պայքարի ընտրված մեթոդոլոգիայի շուրջ։ Այս հարցում կան տարբեր տեսակետներ. մի մասը գտնում է, որ շարժումը ինչ-որ առումով թուլացել է, մարդիկ կան, որոնք գտնում են, որ այս պարագայում մենք ավելի ուժեղացնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը; «Բայց այս քննարկման արդյունքում մենք եկել ենք այն եզրակացության, որ շարժումը ոչ միայն չի մարել, այլև հասել է մի փուլի, երբ հստակ գործողությունների պլան պետք է լինի, կառուցվածքային ինչ-որ բան պետք է ձևավորվի։

«Օրինակ, ես պնդում եմ, որ մարզային այցերը լավ են, բայց դրանց արդյունքում մարզերում ինչ-որ բան պետք է մնա՝ մեր հետ վերադառնալուց հետո։ Օրինակ Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեն ինչ-որ տեղ էր գնում՝այնտեղ ձևավորվում էին շրջանային կոմիտեներ, քաղաքային կոմիտեներ, գյուղական կոմիտե, այսինքն, պետք է կառուցվածք ձևավորել, պետք է հետ վերադառնալիս՝ այնտեղ հետք թողնել», - ասաց Իսագուլյանը` ընդգծելով մարզերում կառույցներ ձևավորելու կարեւորությունը:

«Բոլորս գիտակցում ենք, որ ամառվա այս 3 ամիսները բավական շոգ են լինելու, բայց այս ընթացքում պետք է մարզեր գնալ, կառույցներ ձևավորել, որովհետև հիմնական պայքարը լինելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Դրա համար, կարծում եմ, մենք չպետք է ելնենք այն մտայնությունից, որ Նիկոլը վաղը հրաժարական է տալու, ոչ վաղը չի տալու, հետևաբար, մենք պետք է 3-ամսյա ժամկետ դնենք ու դրա ընթացքում ձևավորենք ինչ-որ կառույց, որը օպերատիվ արձագանքում է կոորդիանցիոն խորհրդի կոչերին ու տեղերում աջակցի աշխատանքներին»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Փաշինյանն արցախցիների անունով փողեր է ստանում ու մի մասը դնում իր գրպանը․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ են անում 25-օրյա հավաքների մասնակիցները (video) Կոռուպցիոն գործերով աղմուկը լռեցնում են, գործերը՝ «ջրում»․ իրավապահների ձեռքերը պատասխանատու պաշտոնյաներին չի հասնում Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Դեբիլ պետք է լինել՝ չհասկանալ. Թուրքիան Հայաստանին «առողջ կուտի». Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանն ուղերձով ասաց՝ Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ կատարվելու է․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը յուրաքանչյուր հայի «վզին դրել է» օրը երեք միլիոն պարտք (video) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Արսեն Թորոսյա՛ն, պուճուր երեխաների քո «դագաղների բիզնեսից» ի՞նչ կա․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալե՛ն, «շան նման շնթռել էիր» Իսպանիայում, որ մեզ ի՞նչ անես․ քաղաքացի (video) Մի նիկոլական ինձ ասաց՝ Նիկոլն իմ շների չափ էլ չկա՞․․․ նախկին դատախազ (video) Այսօր այն Սահմանադրության օրն է, որը շատ շուտով Ալիևի պահանջով իր հայաստանյան կամակատար Նիկոլ Անհողի ձեռամբ հայտնվելու է աղբամանում «Ամեն 10 տարին մեկ Սահմանադրությունը «ռեմոնտ» են արել»․ Ոսկան Սարգսյան Ֆերմերները զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին Հայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում, երբ հարևան պետության ղեկավարն իրեն թույլ տար պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Նաիրի Սարգսյան Փաշինյանի ամենասարսափելի ծրագիրը հողեր հանձնելը չէ, այլ… (video) Անհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել Ու՞մ են ուզում գցել․ Ալենն ու Փաշինյանը երկակի խաղ են խաղում (video) Մենք չենք վստահում ԱՄՆ-ին, երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում. Մեհդի Սոբհանի Վաղարշակ Հարությունյանը հեռանում է Իշխանական Armtimes.com կայքը սենսացիոն վերնագրերով փորձում է ներկայացնել Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենք 35 միլիոն դրամով ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել․ 168.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am