Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելը (2018թ. հուլիս) ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ICARE): Նրան հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանը, բայց փաստացի ղեկավարումն իրականացվել է Ուռուտյանի կողմից: ICARE հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 2021 թ. կազմել է 769 միլիոն, 2022թ.` 1,3 միլիարդ, իսկ 2023թ.` 836 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2018թ. կազմել է ընդամենը 260 միլիոն դրամ: Հիմնադրամը 2018-2023թթ. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարբեր հասցեներում ձեռք է բերել 50 կտոր բնակելի նշանակության հողակտոր, որից 44-ը` 2022թ. փետրվար ամսին:

Ըստ հիմնադրամի, դրանց ձեռքբերման նպատակը գյուղատնտեսության ոլորտում կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնելու նպատակով ուսումնափորձնական տնտեսության հիմնումն է: Թե ինչպես են տարբեր հասցեներում գտնվող հողամասերն օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով, կամ որքանով է բնակարանաշինությունը համընկնում ICARE-ի կանոնադրական նպատակների ու խնդիրների հետ, դա այլ հարց է, սակայն, դիցուք, Պռոշյան համայնքում բնակելի նշանակությամբ հողամասերի միջին արժեքը տատանվում է 50 հազար դոլարի սահմաններում:

Ուշագրավ է, որ չնայած երբ Ագրարային համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, համալսարանից վերցրել կամ օտարել են բազմաթիվ շենքեր ու շինություններ (1.6 միլիարդ դրամի), սակայն համալսարանի ֆինանսական միջոցները նվազել են մի քանի անգամ, փոխարենը նույն ժամանակահատվածում նախկինում իր ղեկավարած հիմնադրամը ձեռք է բերել հսկայական հողակտորներ ու բազմապատկել ֆինանսական միջոցները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 07․ 24 թ համարում։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Փաշինյանը Հայաստանը կանգնեցրել է շատ վտանգավոր փակուղու առաջ․ ո՞րն է ելքը․ Երվանդ Բոզոյան (video) Ալիքը գալիս է Փաշինյանին «սրբելու». Երվանդ Բոզոյան (video) Գաղտնիքների բացահայտում․ ներկայացնում է Էդգար Ղազարյանը (video) ԱՄՆ սենատորը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին (video) Փաշինյանը լքված է․ թելադրողները հեռանում են․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես էլ եմ Վանաձորից Էդմո՛ն, դու գիտե՞ս՝ ով ես․ պատգամավորը «մերկացրեց» Մարուքյանին (video) Վտանգավոր զարգացումներ մեզ համար․ ի՞նչ կլինի Իրանում նախագահական ընտրություններից հետո (video) Փաշինյանի հերթական խայտառակ գլուխ խոնարհումն Ալիևի առաջ և Սահմանադրության օրը․ ընդդիմադիր պատգամավոր (video) Հայաստանը ՌԴ-ում կփոխի դեսպան Վաղարշակ Հարությունյանին․․․ (video) ԱՄՆ սենատորը Հայաստանից Բաքվին վախեցնում է Ռուսաստանով (video) Ալիևը մեկնել է օկուպացված Արցախ Ուշագրավ դեպք՝ Ակնալիճ գյուղում․ մայրը զինված հարձակվել է հարազատների վրա. ArmLur.am «Սահմանադրական» թակարդ Նիկոլ Փաշինյանի համար․ Անդրանիկ Թևանյան Կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել Ալիևը կարողանում է հայի ձեռքով իր իսկ մայր օրենքից հանել Արցախ բառը. Դավիթ Կարապետյան Գողության դեպք՝ Երևանում․ 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլն Խոշտանգման դեպք՝ Երևանում․ ծեծել են, սափրել են գլուխը, ստիպել, որ մերկանա, մաքրի զուգարանը, նույն խոզանակով՝ ատամները Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել և մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում Փաշինյանի տատանվելը քաղաքական գործչի դիրքորոշում չէ, որի հետ կարելի է լուրջ բանակցություններ վարել. Ալեքսեյ Լեոնկով Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել. «Հրապարակ» Ալիևը միշտ ավելի շուտ է ասում, թե ՀՀ իշխանություններն ինչ պետք է անեն երկրի ներսում (լուսանկար) Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած Իմ եկամուտները գոյացել են գործարարությամբ զբաղվելու արդյունքում. Գառնիկ Դանիելյան Սա խախտում է մարդու իրավունքների և ազատության հիմնարար սկզբունքները. Արսեն Բաբայան 5 երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը, ենթադրաբար՝ այլ տղամարդու հետ. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am