Չարիքի և բարու միջև միասնությունն անհնար է․ Հրապարակ

Հրապարակը գրում է․


Արդյո՞ք Մայր Աթոռը եւ անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել են տարանջատվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից եւ դրա առաջնորդ Բագրատ սրբազանից, հնարավո՞ր է, որ կաթողիկոսը հաշտության ձեռք է մեկնում գործող իշխանությանը եւ դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Եթե նույնիսկ կաթողիկոսն իսկապես ուզում է բարելավել հարաբերությունները վարչախմբի հետ, ինչո՞ւ պետք է Փաշինյանը համաձայնի դադարեցնել արշավը եկեղեցու դեմ: Հակառակը՝ հաշտության առաջարկը Փաշինյանն ընկալելու է որպես թուլության նշան եւ էլ ավելի է ուժեղացնելու ճնշումը՝ նպատակ ունենալով հիմնահատակ ոչնչացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Փաշինյանը չի հանդարտվի այնքան ժամանակ, մինչեւ Մայր Աթոռի գահին չտեսնի իր դրածոյին եւ կամակատարին: Այնպես որ, եթե Գարեգին Բ կաթողիկոսը ցանկանում է հաշտության ձեռք մեկնել Փաշինյանին, որ պահի իր կաթողիկոսական աթոռը, դա նրան չի հաջողվելու, հակառակը՝ նա զրկվելու է հասարակության ընդդիմադիր հատվածի աջակցությունից՝ արժանանալով մարդկանց արհամարհանքին եւ մերժումին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հունիսի 28-ին տեղեկություն տարածեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի` 2023-2024 թթ․ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառմանը խոսք է ասել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ, ըստ այդ հաղորդագրության, Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտել է. «Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ՝ ամուր պահելով հավատքը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը եւ հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից»:

Կաթողիկոսի խոսքի մեջ առանցքայինն «ազգային միասնության» կոչն է, «պառակտումներից» զերծ մնալու անհրաժեշտության պնդումը: Ում կամ ինչ գաղափարի շուրջ պետք է լինի այդ միասնությունը, Գարեգին Բ-ն չի հստակեցնում, գոնե ասեր` համախմբվենք եկեղեցու եւ առաքելական հավատքի շուրջ: Իսկ գուցե նա նկատի ունի միասնություն Հայաստանի գործող իշխանության եւ նրա պարագլխի՞ շուրջ: Եթե անգամ նրանց նկատի չունի, միեւնույն է՝ ազգային միասնությունը ենթադրում է ազգի բոլոր շերտերի եւ խմբերի միավորում, ստացվում է, որ միավորման մեջ պետք է տեղ ունենան նաեւ իշխանությունը եւ իշխանավորները, առնվազն:

Այն նույն ժամանակ, երբ Գարեգին Բ կաթողիկոսն ազգային միասնության եւ պառակտումի անթույլատրելիության կոչ է անում, Բագրատ սրբազանը հայտարարում է, որ իշխանության «Պաշտամունքը փողն է ու պաշտոնը», մեկ այլ հանդիպման ժամանակ էլ ասում է. «Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է: Ես անընդհատ շեշտել ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից»: Մի՞թե հնարավոր է ազգային միասնություն մարդկանց հետ, ում պաշտամունքը փողն է ու պաշտոնը, հնարավո՞ր է ազգային միասնություն չարիքի հետ, կամ` ինչպե՞ս բարին ու չարը պետք է համերաշխ լինեն իրար հետ, բարին չպե՞տք է տարանջատվի`«պառակտվի» չարիքից: Եթե բարին գործում է չարիքի հետ համահունչ, նա ոչնչով չի տարբերվում այդ չարիքից, եթե անգամ դա արվում է ազգային միասնության կամ մեկ այլ գաղափարի տակ քողարկվելով:

Երբ Բագրատ սրբազանը Տավուշից սկսեց իր շարժումը Երեւան, կաթողիկոսն ու եկեղեցու սպասավորների մի զգալի մասը ոգեւորված էին այդ շարժումից եւ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում շարժմանը: Նրանք արագ եւ հեշտ հաղթանակի հույս ունեին, գուցե Գարեգին Բ կաթողիկոսը եւս մտածում էր, որ եթե Բագրատ սրբազանին հաջողվի հեռացնել Փաշինյանին, դրանով նա կփրկի իր կաթողիկոսական աթոռը, որը Փաշինյանն ուզում է ամեն գնով խլել նրանից՝ կաթողիկոսի պաշտոնին նշանակելով մեկին, ով երբեւէ չի ըմբոստանա իր իշխանության դեմ, այլ հակառակը՝ եկեղեցին կծառայեցնի իր իշխանությանը: Բայց երբ Ամենայն հայոց կաթողիկոսը տեսավ, որ Բագրատ սրբազանին չի հաջողվում արագ հաղթանակի հասնել, իսկ Փաշինյանը շարունակում է հարձակումը եկեղեցու դեմ, որոշեց ոչ թե շարունակել ինքնապաշտպանությունը, այլ հանձնվել, հաշտության ձեռք մեկնել Փաշինյանին: Ազգային միասնության կոչն այլ կերպ չի կարող ընկալվել, քան իշխանությանը հանձնվելու պատրաստակամություն:
Փաշինյանը կարող է ընդունել Գարեգին Բ կաթողիկոսի պարտությունը, բայց մի պայմանով․ նա պետք է ինքնակամ հրաժարվի կաթողիկոսական աթոռից: Իշխանությունը բռնազավթելուց հետո Փաշինյանը հռչակեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսը, քանի դեռ նա չի հասել իր նպատակին, եկեղեցու հետ ոչ մի հաշտեցում չի լինելու: Իսկ նոր հայրապետ Փաշինյանին պետք է՝ Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկելու, լուծարելու եւ ոչնչացնելու համար: Որովհետեւ, եթե Փաշինյանը կաթողիկոսական գահին նստեցնի իր որեւէ կամակատարի, ապա կասկածից վեր է, որ հայրենիքի հերթական հատվածը հանձնելու ժամանակ եկեղեցին ոչ թե կըմբոստանա դրա դեմ, այլ հակառակը` կօրհնի այդ դավաճանությունը, կիսելով դրա պատասխանատվությունը: Այնպես որ, եթե Գարեգին Բ կաթողիկոսը ճնշման եւ սպառնալիքների ազդեցության տակ որոշի հրաժարվել կաթողիկոսական աթոռից, պետք է իմանա, որ դրանով ուղիղ ճանապարհ է հարթում Հայ առաքելական եկեղեցու ոչնչացման համար:

Ավետիս Բաբաջանյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Փաշինյանն արցախցիների անունով փողեր է ստանում ու մի մասը դնում իր գրպանը․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ են անում 25-օրյա հավաքների մասնակիցները (video) Կոռուպցիոն գործերով աղմուկը լռեցնում են, գործերը՝ «ջրում»․ իրավապահների ձեռքերը պատասխանատու պաշտոնյաներին չի հասնում Նա թուրքի երազած տղան է. Լևոն Ջավախյան Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին Դեբիլ պետք է լինել՝ չհասկանալ. Թուրքիան Հայաստանին «առողջ կուտի». Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանն ուղերձով ասաց՝ Իլհամ Հեյդարովիչ, հերթական հրահանգդ կատարվելու է․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը յուրաքանչյուր հայի «վզին դրել է» օրը երեք միլիոն պարտք (video) ԱՄՆ-ն «կպաշտպանի» Հայաստանի խախտված սահմանների «անխախտելիությունը» Արսեն Թորոսյա՛ն, պուճուր երեխաների քո «դագաղների բիզնեսից» ի՞նչ կա․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալե՛ն, «շան նման շնթռել էիր» Իսպանիայում, որ մեզ ի՞նչ անես․ քաղաքացի (video) Մի նիկոլական ինձ ասաց՝ Նիկոլն իմ շների չափ էլ չկա՞․․․ նախկին դատախազ (video) Այսօր այն Սահմանադրության օրն է, որը շատ շուտով Ալիևի պահանջով իր հայաստանյան կամակատար Նիկոլ Անհողի ձեռամբ հայտնվելու է աղբամանում «Ամեն 10 տարին մեկ Սահմանադրությունը «ռեմոնտ» են արել»․ Ոսկան Սարգսյան Ֆերմերները զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին Հայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում, երբ հարևան պետության ղեկավարն իրեն թույլ տար պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Նաիրի Սարգսյան Փաշինյանի ամենասարսափելի ծրագիրը հողեր հանձնելը չէ, այլ… (video) Անհետ կորած զինծառայողների մարմինները հողին հանձնվեցին հայրենի գյուղերում «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել Ու՞մ են ուզում գցել․ Ալենն ու Փաշինյանը երկակի խաղ են խաղում (video) Մենք չենք վստահում ԱՄՆ-ին, երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում. Մեհդի Սոբհանի Վաղարշակ Հարությունյանը հեռանում է Իշխանական Armtimes.com կայքը սենսացիոն վերնագրերով փորձում է ներկայացնել Կիրանցին՝ ՔՊ-ին․ մյուս անգամ գալուց մի փոքր շուտ ասեք, գանք շնորհակալություն հայտնենք 35 միլիոն դրամով ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել․ 168.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am