«Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի … ». Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ  նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են: «Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք:Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի, որ գնում է տեսակցելու, նա չի գնում տեսակցելու՝ սնունդ տանի, սիգարետ տանի, նա գնում է սահմանադրական իրավունքն իրացնելու: ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դեմ է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնական համարեց Հրայր Թովմասյանի բացասական վերաբերմունքը նախագծի վերաբերյալ: Պատգամավորը նկատեց, որ մինչ Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելն օրենքը կիրառվել է հենց այնպես, ինչպես որ գրված է, և պատգամավորներն անարգել մտել են ՔԿՀ: Արձագանքելով Էդմոն Մարուքյանին՝ Հրայր Թովմասյանը նկատեց, որ մերժման պատճառները հստակ ներկայացվել են: «Կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտը և նախաքննության գաղտնիությունը` լինի դա պատգամավոր, նախարար, թե այլ մեկը: Եթե մեր գործընկերները գտնում են, որ դա հակասահմանադրական էլեմենտ ունի, հստակ ճանապարհ կա, ու կարող են դրանով շարժվել»,-ասաց Թովմասյանը: Հրայր Թովմասյանը հորդորեց «Ելքի» գործընկերներին թեկուզ համեմատություն անցկացնել, թե աշխարհի պառլամենտական կառավարման ձև ունեցող քանի երկրում քանի նախագիծն է ընդդիմության կողմից առաջադրվել ու անցել, ապա նա հորդորեց չտանարջատել ու չփորձել ջրբաժան մտցնել պառլամենտական մեծամասնության ու Կառավարության միջև, քանի որ  նույն թիմն են դրանք: Հորդորեց նաև ուսումնասիրել, թե աշխարհի քանի երկրում պատգամավորներն ունեն մուտքի իրավունք:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am