«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը

Monument Watch-ը ահազանգում է․

Վերջերս Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է ոչ միայն հայկական մշակույթի յուրացմանն ուղղված ծրագրերը, այլև տարածքային պահանջները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծիքով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։

Տարբեր գիտաժողովների, հանդիպումների և քննարկումների անցկացումը, գրքերի, զեկույցների հրատարակումը, փառատոնների և միջոցառումների անցկացումն այս թեմայով ունի հայկական ինքնությունն ու մշակույթը ջնջելու և ադրբեջանական նոր ինքնություն ստեղծելու գերնպատակ։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ICRI) և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից հունիսի 10-ին կազմակերպված հանդիպումը, որի առանցքում «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն» անգլերեն զեկույցի շնորհանդեսն էր։

Միջոցառման բացմանը Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալաքբարլին՝ ընդգծելով զեկույցի կարեւորությունը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը իրենց իբրև թե «պապենական» (իրականում հայկական) հողերը էական և անհրաժեշտ է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։

Մասնավորապես, «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն» զեկույցը բաղկացած է հինգ բաժիններից։ Առաջին բաժինը քննում է Հայաստանից (իբրև թե) ադրբեջանցիների արտաքսման պատմությունը՝ մանրամասն տեղեկություններ տալով դրա փուլերի մասին։ Երկրորդ բաժինը վերլուծում է խմբի տվյալները, հարցման արդյունքները և տուժողների և վկաների հետ հարցազրույցները:

Երրորդ բաժնում առաջարկվում են հնարավոր քաղաքական լուծումներ ադրբեջանցի փախստականների վերադարձի համար, ներառյալ սոցիալական ծրագրերի իրականացումը, Հայաստանի կառավարության կողմից համապատասխան իրավական և վարչական միջոցառումները և միջհամայնքային երկխոսության խթանումը: Չորրորդ բաժինն անդրադառնում է հնարավոր խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ այս առաջարկների իրականացման ընթացքում: Եզրակացության բաժնում ներկայացված են վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկություններ:

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ առաջ քաշելով արդեն ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու տարբեր ծրագրեր։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

«Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»։

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am