Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն ինչ ինքը մտադիր է անել և նույնքան հստակ ձևակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մնում է միայն ոչ թե առհամարել և հերոսանալ այլ սթափ գնահատել դրանց հնարավոր հետևանքները: Դա երևաց ղարաբաղյան հակամարտության այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանության ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիորեն բսնեց եվրոսիրողների հանրաքվեի առաջարկը և դարձավ «թիվ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Ալիևը հմտորեն օգտվում է ցանկացած քաղաքական իրադրությունից և շատ արագ և նպատակասլաց քայլերով հասնում է հաջողությունների: Օրինակ ՀՀ իշխանությունների սերը առ Արևմուտք շատ նպաստավոր է Արևմուտքի հետ պատերազմի և դիմակայության մեջ գտնվող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթության վրա համագործակցության զարգացման համար: Այժմ նա բացահայտորեն պահանջում է , որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հավասար: Արևմտյան դեմոկրատները ևս դրա կողմնակիցն են: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, հատկապես արցախահայության վերադարձի պահանջի իրականացման հետ կապված: Սակայն այս հումանիստական և արդարացի նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին մահաբեր հարվածը: Պարզ է, որ Արցախ կվերադառնան կամ չեն վերադառնա մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանված հայեր վերադարձողների մեջ ընդհանրապես չեն լինի, իսկ «Արևմտյան Ադրբեջան», այսինքն Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար մարդ: Եվ դա ամենայն հավանականությամբ ներկա չպարզաբանված խաղաղության պայմանագրի հոդվածներից մեկը կարող է լինել: Բրյուսելից և Վաշինգտոնից 24 ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են, ինչ են մտածում, դժվար է ասել: Գուցե և արևմտյան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է»:

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am