Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել
![Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել](/timthumb.php?src=/disc/02-07-24/29d1a9f80f9ca7930d68a814e71f75c2.jpg&w=708)
Այսօր՝ հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում 46-ամյա Էդգար Հարությունյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքնայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: