ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի առնչությամբ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) իր վերջին զեկույցում մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի քրեական գործի վերաբերյալ։ Եվրոպացի պատգամավորները հատուկ ընդգծել են Հայաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի մասին, որով Չալաբյանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել։ Ըստ այդմ՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հանցագործություն է։

«Որը ավելի կարևոր է շատ, իմ տեսանկյունից, դա ԵԽԽՎ զեկույցի 104-րդ հոդվածն է, որով հատուկ նշվում է, որ ընդհանրապես ասած՝ էն հոդվածը, որով էդ ամբողջ քրեական հետապնդումն իրականացվել է, իրավաչափ չի՝ մեկ, և հակասում է Եվրոպայի խաղաղ հավաքների անցկացման ուղեցույցին», - ասաց Չալաբյանը:

Օրերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Դրանում նաև ընդգծվում է՝ հավաքներին մասնակցելը հարկադրելը կամ խոչընդոտելը կարող է պատժվել, սակայն հանրահավաքներին մասնակցելը խրախուսելը չպետք է դառնա իրավական կարգավորման առարկա, եթե այն չի հակասում քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ օրենքներին։

Չալաբյանը մեղադրվել ու առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոչ թե քարոզարշավին առնչվող հանրահավաքներին, այլ պարզապես հավաքներին ուսանողներին նյութապես շահագրգռելու համար։ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը պնդեց՝ ԵԽԽՎ զեկույցից կարելի է հետևեցնել, որ եվրոպացիներն իր դեմ ներկայացված մեղադրանքը քաղաքական հետապնդում են համարում, թեև նման ձևակերպում զեկույցում չկա։

«Եվ նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ սա պարզապես քաղաքական հետապնդում է, անկախ թե ինչ հոդվածով է արվում, սա քաղաքական հետապնդում է՝ ոչ իրավաչափ ընթացքով դատական գործի և համապատասխանաբար ոչ իրավաչափ դատավճռով», - նշեց Չալաբյանը:

Եվրոպացի պատգամավորները եզրահանգել են՝ խաղաղ հավաքների ազատության ուղեցույցների համաձայն, հավաքներին քաղաքացիների մասնակցությունը խթանելը չպետք է քրեականացվի, և այս դեպքում քրեական հոդվածի կիրառումը մտահոգիչ է։ Ավելին, նաև ընդգծել են՝ Չալաբյանի դատավճիռը, անտարակույս, կարող է զսպող ազդեցություն թողնել հավաքներ կազմակերպելու ցանկություն ունեցող մարդկանց վրա, և այս նախադեպը կրկնվելու ռիսկը մեծ է։

«Եթե հավաքը որպես այդպիսին չի կարող հանգեցնել ընտրական արդյունքի, այսինքն՝ մարդիկ են, հավաքվում են, հետո ցրվում են տուն, ապա հավաքի համար որևէ նյութական խրախուսում, օրինակ՝ տրանսպորտով մարդկանց բերել, կամ հավաքին մարդիկ մասնակցում են՝ բերել, իրենց ուտելիք բաժանել, և այլն, որը ևս կարող է համարվել ընտրական խրախուսում, որպես այդպիսին չի անդրադառնում ընտրական արդյունքի վրա, և քանի որ նա չի անդրադառնում ընտրական արդյունքի վրա, նա չպետք է լինի ապօրինի և քրեական հետապնդման չպետք է ենթարկվի ընդհանրապես», - ընդգծեց Ավետիք Չալաբյանը:

«Մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար». դեռ երկու տարի առաջ նման վերնագրով տարածված անհայտ ծագման ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, հետո Չալաբյանն ու Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դատարանում մեղավոր էին ճանաչվել վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքին ուսանողներին նյութապես շահագրգռելու՝ 2 միլիոն դրամ առաջարկելու համար։ Դատարանը Չալաբյանին արգելել է երկու տարի հավաքներ կազմակերպել։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերությունը եթե չարգելվի, կորցնելու ենք Արարատի մարզի մեր թանկարժեք գյուղատնտեսությունը. Նազելի Վարդանյան ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման Հունգարիայի վարչապետը կայցելի օկուպացված Շուշի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով․ ՀՀ վիճակագրական կոմիտե Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Գեղամ Ստեփանյան Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Գեղամ Ստեփանյան Բորիս Մուրազին ԵՄ դեսպանին է փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը․ Գևորգ Դանիելյան Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Պետրոսյանին․ «Լսի՛ր, թե ինչ են քո մասին ասել» (video) Մեր առջև ունենք գերխնդիր․․․ (video) Սուրեն Պապիկյա՛ն, դու սրա տակից ո՞նց ես դուրս գալու․ Լարիսա Ալավերդյան (video) Սրբազանը գիտի ու տվել է Նիկոլին հաղթելու բանաձևը (video) Տո «թաղեմ ձեզ» ու ձեր… Նաիրա Զոհրաբյան (video) Արսեն Թորոսյա՛ն, բա հաղթել եք, ինչու՞ եք շարունակում արտադրել ձեր «կեղտը»․ Լարիսա Ալավերդյան (video) Նիկոլի արևմտյան «պապաները մեռնում են»․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղի՞ց է գալիս Ալիևի այս ցինիկ ինքնավստահությունը. Գևորգ Դանիելյան ԱԺ-ի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցությունը կուղղի բարեգործությանը. Հայկ Մամիջանյան «Դրանը՝ «յաթռջին» է, նորմալ ապրանքից հո գլուխ չի՞ հանում». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am