«Ուզում ենք տեսնել՝ կալանավորի մատները կտրե՞լ են, թե՞ չէ». Փաշինյանի նախագիծը

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր առաջարկը՝ փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում: Գործող օրենքը սահմանում է` ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, մինչդեռ գործնականում դա չի իրացվում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքով ԱԺ պատգամավորները կալանավորների և ձերբակալվածների պահման վայրեր անարգել մուտքի ու ելքի իրավունք ունեն: Նրա խոսքով՝ սակայն կիրառական պրակտիկայում հաճախ այս իրավունքը սահմանափակվում է. «Օրինակ՝ ընտրողը զանգում է պատգամավորին, ասում է՝ ամուսինս քրեակատարողական հիմնարկում է, և մարդուս եղունգները քաշել են, մատները կտրել են, խոշտանգել են, պատգամավորն ուզում է տեսնել՝ այդ կալանավորված անձի մատները տե՞ղն են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է, որովհետև քննիչը արգելել է տեսակցությունը այս կալանավորված անձի հետ: Բայց մենք տեսակցություն չենք ուզում»: Օրինակ, ընտողը՝ կինը զանգում է պատգամավորին, ասում է ամուսինս ՔԿՀ-ում է եւ կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում մտնում է քրեակատարողական հիմնարկ եւ ասում է՝ այսպիսի ահազանգի վրա ենք եկել եւ ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղում են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է: Ասում է՝ քննիչն արգելել է տեսակցությունները: Մենք ասում ենք՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդու մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ: Այդ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, ձեռը ջարդա՞ծ է, թե՞ չէ, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե» չէ: Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում»: Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ պատգամավորի՝ ՔԿՀ այցելելը պետք է նպատակ ունենա ուսումնասիրել սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի առկայությունը, ճաշի որակը եւ նմանատիպ այլ խնդիրներ: ՔԿՀ-ում պատգամավորը կկարողանա հաղորդակցվել այն կալանավորների հետ, որոնք ունեն դժգոհություններ: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախագծի քվեարկությունից առաջ հորդորեց այն մտցնել օրակարգ, զուտ հնչեցնեն իրենց տեսակետները. «Մենք ընդամենը ուզում ենք բովանդակային քննարկում հրահրել, որի արդյունքում կարող են նաեւ կողմ քվեարկել, կարող են նաեւ դեմ քվեարկել: Մեզ զրկում եք լսված լինելու իրավունքից»: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս հակասահմանադրական որոշումը Հրայր Թովմասյանից է գալիս, երբ նա նախարար էր, այս մոտեցումն է որդեգրել, հիմա էլ ԱԺ հանձնաժողովի նախագահն է, նորից շարունակում է նույնը:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am