Տեսաձայնագրությունը՝ կաշկանդող միջոց.Խորհրդարանը մերժեց «Ելքի» օրինագիծը

«Ելք» խմբակցության առաջարկով «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքով սահմանված այն անձանց շրջանակը, ովքեր, առանց հատուկ թույլտվության, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն, չի գործում։ «Պատգամավորների տեսակցության իրավունքը չպետք է խոչընդոտվի, քանի որ իրենք հաճախ ունենում են ահազանգեր և այս դեպքում այցելում են ձերբակալվածին կամ կալանավորվածին՝ պարզելու, թե ինչ վիճակում է գտնվում անձը:Մենք ոչ թե տեսակացություն ենք պահանջում, այլ տեսնել էդ մարդուն ի վերջո խոշտանգել են թե չէ, էդ մարդու մատները կտրած են, թե չէ, էդ մարդը ողջ ա, թե չէ, սննդից զրկված է, թե չէ, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծվում այս իրավունքի իրացման համար», - նշեց Նիկոլ Փաշինյանը: «Մեղադրյալի և կասկածյալի տեսաձայնագրությունն են պահանջում, բայց միայն դա բավարար չէ: Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձևավորում են վկաներն ու տուժողները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձեռք բերվի առանց հնարավոր խոշտանգումների կամ միջամտությունների, թող դրանք լինեն և՛ տուժողները, և՛ կասկածյալները, և՛ մեղադրյալները: Բայց խնդրն այն է, որ տեսաձայնագրությունը, որպես ապացույց օգտագործելը, ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Այն սուբյեկտը, որը նախաքննության սկզբնական փուլում տեսաձայնագրութամբ ցուցմունք է տվել, դատաքննության փուլում արդեն իսկ կաշկանդված է լինում:Միջազգային պրակտիկայում սկսել են հրաժարվել ցուցմունքի տեսաձայնագրությունից, որովհետև նույն խոշտանգումը կարող է իրակացվել անձի նկատմամբ մինչև տեսաձայնագրությունը: Տեսաձայնագրությունը քրեադատավարության առումով արդյուանվետ միջոց չի համարվում », - նշեց   ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանն ընդգծեց, որ տեսաձայնագրությունը դիտվում է որպես կաշկանդող միջոց, որովհետև անձը իրավունք ունի նաև ցուցմունք չտալ կամ էլ երբեմն՝ ելնելով իր պաշտպանությունից, փոխում է ցուցմունքը: «Մենք լրջագույն պրոբլեմ ենք ստեղծելու, եթե այս օրենքը քննարկման առարկա դառնա: Իմ կարծիքով՝ անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրինագծի վրա», - հավելեց նա: Խորհրդարանը մերժեց քառօրյայի օրակարգում ներառել   օրինագիծը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am