Իրենք պատրաստ են անել ավելին, եթե վարչապետի աթոռը իրենց վստահվի․ Փաշինյանը վախենալու բան ունի․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի իշխանության ղեկը իրենց ձեռքում պահող թիմի առաջին շարքերում հակառուսականության շքերթ է։ Փաշինյանի թիմի առաջին դեմքերը իրար հերթ չտալով անում են կտրուկ, գրեթե միշտ անպատասխանատու հայտարարություններ հայ-ռուսական հարաբերությունների մասով։
Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան և իհարկե Նիկոլ Փաշինյան։ Այս չորս գործիչներն են հիմնականում հակառուսական գործողությունների իշխանական շարժիչը։ Արդարության համար պետք է նկատել, որ հաճախ Նիկոլ Փաշինյանն առավել զուսպ է, քան օրինակ Ալեն Սիմոնյանն ու Արմեն Գրիգորյանը։ Հատկապես նշված երկու գործիչները անում են հայտարարություններ, որոնք արժանանում են ռուսական կողմի ամենախիստ արձագանքին։
Օրերս Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանին տվել են ոչ թե իրենք, այլ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս հայտարարությանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արմեն Գրիգորյանին անվանեց քարտուղարուհի։
Ալեն Սիմոնյանն էլ Լատվիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե ցանկանում են դառնալ ԵՄ մաս․ «Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ մյուս անդամ երկրների արժեքները, ուստի մեզ նրանց աջակցությունն է պետք՝ ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-ասել էր նա։
Իսկ ահա Արարատ Միրզոյանը օրերս հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
Հակառուսականության այս շքերթը շատերի համար անհասկանալի է, բայց իրականում ունի պարզ բացատրություն։
Իշխանության ներսում լավ են հասկացել, որ իրենց իշխանությունը պահում է միայն Արևմուտքը ու եթե ցանկանում են շարունակել իրենց դիրքերի պահպանումը, ապա պետք է ցույց տան քեռի Սեմին, որ իրենք ևս թրենդից հետ չեն մնում և հակառուսականության ջահակիրներ են։
Այս տեսանկյունից, երբ նայում ես՝ ամեն բան իր տեղն է ընկնում և հստակ ունենում է բացատրություն։ Հակառուսականությամբ, Հայաստանի անվտանգության ու ապագայի հաշվին այս մարդիկ տուն են պահում ու լուծում են իրենց ապագա պաշտոնավարման հարցը։ Եթե հանուն պաշտոնի պետք լինի, ապա իրենք կարող են հրապարակային վարքով վերադառնալ իրենց ընդդիմադիր ժամանակներ ու նորից Երևանում վառել Ռուսաստանի դրոշներ ։
Հ․Գ․ Ի դեպ ՔՊ-ականների խանդավառ հակառուսականությունը վտանգներ է ստեղծում նաև Փաշինյանի համար, քանի որ օրինակ Արմեն Գրիգորյանի կամ Ալեն Սիմոնյանի առավել կոշտ հակառուսական դիրքը կարծես ակնարկ է Քեռի Սեմին, որ այստեղ կան նաև իրենք, ովքեր Փաշինյանից առավել հակառուս են ու, եթե իշխանության ղեկին գտնվողի փոփոխության հարց առաջանա, ապա իրենք պատրաստ են անել ավելին, քան Փաշինյանը, եթե իրենց վստահվի վարչապետի աթոռը։

 

դիտվել է 892 անգամ
Լրահոս
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ Մակրոնը կոչ է արել Նեթանյահուին կանխել «հրդեհը» Իսրայելի և Հեզբոլլահի միջև ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամները հանդիպել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Աստանայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի նախագահները․ մանրամասներ ՀՀ տարածքներն օկուպացված են, պահանջները սաստկանում են․ ընդդիմադիրները՝ ԱՄՆ սենատորին Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո ստահակները շանը 5-րդ հարկից նետել են ցած Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է. Գարիկ Քեռյան Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին Անկարան կարող է օգնել ռուս-ուկրաինական պшտերազմին վերջ դնելու գործին. Էրդողան Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին Ադրբեջանը կատարել է աննախադեպ խախտում․ ԽԿԿ Վերջ... Բաքուն դրեց Փաշինյանի «խաղաղության (իմա՝ մահվան) դարաշրջանի» տապանաքարը․ Վահե Սարգսյան Վաղվանից մինչև օգոստոսի 4-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու մի շարք փողոցներ Չի բացառվում, որ Նիկոլն էլ իր ուժայիններին ա «ադնակլասնիկում» վերբովկա արել․ Էդուարդ Սարիբեկյան «Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից․ Անդրանիկ Թևանյան Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռшզմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր Գիտակցելով հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառnւս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում․ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար Գերմանիայում 19 թnւրք երկրպագու է ձերբակալվել Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am