Արման Սահակյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Ա. Ս.-ի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Ա. Ս.-ի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել Ա. Ս.-ին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:

Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Ա. Ս.-ի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Ա. Ս.-ի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն 2014 թ.-ից մշակել և 2015թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:

Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:

Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:

Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:

Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
«Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից․ Անդրանիկ Թևանյան Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռшզմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր Գիտակցելով հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառnւս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում․ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար Գերմանիայում 19 թnւրք երկրպագու է ձերբակալվել Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը․ Վրաստանի ԱԳ նախարար Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈւՅՍ» հիմնադրամ Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը Համացանցում գումար են շորթում. Ոստիկանությունն ասում է՝ իրենք չեն Ինչ-որ անհասկանալի, մտացածին պատճառներով հայկական անձնակազմերը չեն ժամանել. Վոլֆովիչ Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման Վաշինգտոնը խնդիր է դնում Հայաստանին և Ադրբեջանին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ Քննչականն իր հետ տարել է Արաբկիրի ՔՊ-ական թաղապետին ու տեղակալին Ալե՛ն, Աննա՛, Նիկո՛լ․․․ դատաստանից չե՛ք խուսափելու․․․ (video) Նիկոլ Վովաևիչը պատրաստվում է իր հեռանալուն. Հովհաննես Շահինյան (video) Փաշինյանի օրերը հաշված են․ հովանավորները լքում են նրան․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am