Երևանում կինն այլ անձանց՝ բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1,6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երևան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» և «totogaming.am» բուքմեյքերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին և դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:

Այնուհետև, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1.665.400 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քաղաքացիներին պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, մասնակիորեն փոխհատուցվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը․ Վրաստանի ԱԳ նախարար Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈւՅՍ» հիմնադրամ Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը Համացանցում գումար են շորթում. Ոստիկանությունն ասում է՝ իրենք չեն Ինչ-որ անհասկանալի, մտացածին պատճառներով հայկական անձնակազմերը չեն ժամանել. Վոլֆովիչ Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման Վաշինգտոնը խնդիր է դնում Հայաստանին և Ադրբեջանին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ Քննչականն իր հետ տարել է Արաբկիրի ՔՊ-ական թաղապետին ու տեղակալին Ալե՛ն, Աննա՛, Նիկո՛լ․․․ դատաստանից չե՛ք խուսափելու․․․ (video) Նիկոլ Վովաևիչը պատրաստվում է իր հեռանալուն. Հովհաննես Շահինյան (video) Փաշինյանի օրերը հաշված են․ հովանավորները լքում են նրան․ Նաիրի Հոխիկյան (video) Փոխնախարարը բացահայտում է իրենց սխալները (video) Արսեն Թորոսյան «փսլնքոտ», դու դեռ 8000 զոհերի համար ես պատասխան տալու․ մանկավարժ (video) Վրաստանի արձագանքը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին (video) Գլխավոր դատախազը վկայի անվտանգությունը չի ապահովել․ փաստաբան (video) ԱՄՆ դեսպա՛ն, դու ի՞նչ մարդ ես, այ «էգ խլուրդ»․ վաստակաշատ մանկավարժ (video) Ալիևի պահանջներն անվերջ են, իսկ պատճառն Արցախի անհետացումն է. Բենիամին Մաթևոսյան Իրազեկում անձնագրի ժակետն ավարտվող քաղաքացիների համար Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. Վիրավորները մայր և դուստր են Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. ցանկանում են դիմել կրկնակի փորձաքննության Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am