Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար

Իրանցիներն ուրբաթ օրը քվեարկել են նոր նախագահի օգտին։ Ընտրությունների երկրորդ փուլ են անցել «բարեփոխիչ» Մասուդ Պեզեշկիանը և Գերագույն առաջնորդի պահպանողական հովանավորյալ Սաիդ Ջալիլին։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 40 տոկոսը, 61 մլն-ից մասնակցել է ընդամենը 24,5 միլիոնը։

Այս ընտրության անսպասելին այն էր, որ երկրորդ փուլ չանցավ այդ երկրի խորհրդարանի նախագահն՝ Բաղերին, որին գրեթե բոլորը կանխատեսում եին ընդհանրապես հաղթանակ այս ընտրություններում:

Սակայն նա հավաքեց ձայների ընդամենը 15 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցները հավաքեցին մեկը 44 տոկոս ( Պեզեշկիանը), մյուսը՝ 40 (Ջալիլին):

Այսպիսով, ամենաշատ ձայները հավաքեց «բարեփոխիչ» Մասուդ Պեզեշկիանը: Թեև պարզ էր, որ պահպանողականները հանդես էին գալիս մի քանի թեկնածուներով, և այդ իսկ պատճառով նրանց ձայները բաժանվեցին հենց այդ թեկնածուների միջև:

Եթե երկրորդ փուլում մասնակցությունը լինի այնպիսին, ինչպիսին էր առաջին փուլում, ապա Ջալիլիի հաղթանակը կլինի գրեթե կանխորոշված: Սակայն չի բացառվում, որ ոգևորված այսպիսի արդյունքներով, այդ երկրի դժգոհ զանգվածը առավել ակտիվ մասնակցի ընտրությունների երկրորդ փուլում և իր ձայնը տա Պեզեշկիանին:

Ավելին, փորձագետների հաշվարկներով, եթե վերջինիս հաջողվի համոզել, որ բնակչությունը ավելի ակտիվ մասնակցի ընտրություններին և այդ ցուցանիշը հատի 60 տոկոսի սահմանը,ապա Պեզեշկիանի հաղթանակը կլինի գրեթե անխուսափելի:

Այսինքն, պահպանողականներին շահավետ է, որ մասնակցությունը ավելի քիչ լինի, քան 60 տոկոսը, որպեսզի երկրի ներսում մեծ ցնցումներ չլինեն, և հաղթանակ տանի իրենց թեկնածուն:

Շատերը սխալմամբ կանխատեսում են, թե իբր այս ընտրությունները մեծ նշանակություն չեն ունենա Իրանի զարգացման ուղու վրա, քանի որ այդ երկրում նախագահը չի որոշում երկրի զարգացման ուղին:

Սակայն դա պարզամիտ մոտեցում է, քանզի երկրի նախագահի ընտրությունը կարող է անուղղակիորեն վճռական ազդեցություն ունենա այդ երկրի զարգացման վրա:

Բանն այն է, որ երկրի հոգևոր առաջնորդը՝ Ալի Խամենեին 85 տարեկան է, և հեռու չէ այն օրը, երբ գալու է նրա փոխարինողը:

Սակայն ո՞վ կարող է լինել նրա փոխարինողը: Մինչ Ռաիսիի մահը գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ դա լինելու էր Ռաիսին:

Այսօր նման համարժեք գործիչ կարող է լինել Ջալիլին, ով մասնակցում է այս ընտրություններում: Եթե նա հաղթեց այս ընտրություններում, ապա կասկած չկա, որ նա էլ կփոխարինի Խոմենին, նրա մահից հետո:

Իսկ եթե Ջալիլին պարտվեց այս ընտրություններում, այն էլ Պեզեշկիանին, ապա նա չի կարողանա հավակնել երկրի հոգևոր առաջնորդի դերին, քանի որ չի կարող երկրի հոգևոր առաջնորդը, ով ղեկավարում է երկիրը և նախագահին, ավելի փոքր վարկանիշ ունենա, քան իր ենթական՝ նախագահը:

Դրանից հետո երկրի քաղաքական համակարգը կարող է ցնցվել այդ փաստից:

Եթե դա չի կարող դառնալ Ջալիլին, հնարավոր պարտությունից հետո, ապա Ալի Խոմենեի տեղը բաց կմնա, որին հավակնում է նրա որդին:

Իսկ եթե այդ պաշտոնում ընտրվի Խոմենեի որդին, ապա դա կնշանակի իշխանության ժառանգականության հաստատում, որը խորապես հակասում է այդ երկրի չգրված օրենքներին՝ 1979 թվականի հեղափոխությունից հետո:

Մյուս կողմից հոգևորականների շրջանում այլ ազդեցիկ մարդ չի մնացել, ով կհավակներ այդ պաշտոնին: Իսկ մի պայմանում, երբ երկրի նախագահ դառնում է «բարեփոխիչների» ճամբարի ներկայացուցիչ, ապա այդ երկրի հետագա քաղաքական ցնցումները կդառնան գրեթե անխուսափելի:

Մանավանդ, որ Պեզեշկիանը հպարտանում է, որ պատկանում է այդ երկրի ազգային փոքրամասնությանը ( հայրը ադրբեջանցի է, մայրը քուրդ), ինչը իր հերթին կարող է ազգային զարթոնք առաջացնել այդ երկրի ազգային փոքրամասնությունների միաջավայրերում:

Այնպես որ, այսօրվա թվացյալ կայուն իրավիճակը Իրանում կարճ ժամանակ անց կարող է կտրուկ փոխվել, եթե ընտրությունների երկրորդ փուլում հաղթի Պեզեշկիանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան Պետրոս Ղազարյանի «բռնությունը» եթերում․ մանկավարժ (video) Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը Սա այլասերվածություն է, ժողովու՛րդ, դու սա՞ ես ուզում․ Նաիրի Հոխիկյան (video) «Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից «Ղասաբ գործ տվող» ոստիկանի և Քննչական կոմիտեի 10-րդ քննչական բաժնի «ղասաբության» մասին․ ահազանգ (video) 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան Մարտահրավերները ավելացել են․ ի՞նչ վիճակ է գյուղատնտեսական ոլորտում․․․ (video) Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnik Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Արսեն Թորոսյանը տառապանքների մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին Այ «շան տղա՛», դու հիմա բանակի վիճակից տեղյա՞կ ես․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է, կան ձերբակալվածներ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսում․․․ մանրամասներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am