Էս բարդակի մեջ արդար դատաքննություն չի կարող լինել․ Ազատի հրդեհից զnhվածի հայր. MediaHub

MediaHub-ը գրել է.

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական հերթական նիստը կայացավ հունիսի 28-ին։ Արդեն դատաքննությունը հասել է տուժողների՝ 15 զինծառայողների ծնողների հարցաքննության փուլին։

«Շատ դժգոհ ենք դատաքննությունից, ինչի՞ց գոհ լինենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղում հրդեհին զոհ գնացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի ցուցմունքն էականորեն տարբերվում է նախորդ անգամներին տված, ինչպես նաև նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից։

«Իր վերջին ցուցմունքն էականորեն տարբերվում է։ Մարդ չի հասկանում՝ խե՞լքն ա գցել, թե՞ ուզում է մեզ ավելի շատ խճճել։ Դատերը գնալով փոխարեն փուլ առ փուլ ավելի շատ բան պարզ դարձնեն, ավելի շատ են մեզ խճճում։ Անցած նիստին ես դատավորին էդ հարցը տվել եմ, ասել եմ, որ վերջապես ինքը մարդկանց ճակատագրերի հետ գործ ունի, վաղը պիտի վճիռ կայացնի, ինչի՞ հիման վրա է այդ վճիռը կայացնելու, էս սուտ, սխալ ցուցմունքների՞։ Հակասական ցուցմունքների արժանահավատությունը վերջում ո՞նց է գնահատելու, հնարավոր է տասը ցուցմունք տվողից ինը խաբում է, ի՞նչ, խաբողների ցուցմունքների վրա՞ է հիմնվելու»,- նկատեց Կիրակոսյանը։

Նա պատմեց, որ որևէ ռեալ բան չկա այս դատական նիստերի ընթացքում։

«Ոնց հրդեհից ժամեր անց հայտարարել է գերագույնը (Նիկոլ Փաշինյան, խմբ.), այդպես էլ գործը գնում է։ Էն օրը Եղիշե Հակոբյանն ասում է՝ «շիշը ձեռքիցս ընկավ գետնին», թե ոնց է հայտնվել դռան մոտ, ես չեմ հասկացել, բայց դրանից առաջ ասում էր՝ «շպրտել եմ», Փաշինյանն էլ էր ասում՝ ինքնապաշտպանական բնազդով նետել է զինվորների ննջասենյակի դռան ուղղությամբ։ Ես էլ այդ պահին ասացի՝ «ուրեմն Նիկոլը խաբում է»։ Եթե քո ձեռքի շիշը պատահաբար ընկել է, ուրեմն Նիկոլը խաբում է, դու էլ մինչև էս պահը խաբում էիր»,- նկատեց զոհվածի հայրը։


Գաբրիել Կիրակոսյանի դիտարկմամբ՝ գործն այս ընթացքով գնալու է, այս ամենը ձևականորեն արվում է, որ հետո ասեն՝ իքս ժամանակահատված դատավարություն է իրականացվել, ու պաշտոնական վարկածից զատ այլ բան ի հայտ չի եկել։

«Եթե գործն էս ձևով փակվեց, վայն եկել, տարել ա իրենց։ Լավագույն դեպքում գործը մտցնելու ենք Եվրադատարան, որ դրսից մասնագետներ գան, եզրակացություն տան: Էստեղի մասնագետները դեպքի վայրն ուսումնասիրել են, ասել են, որ տղերքը էդտեղ կարող էին էդ ձևով վառվել։ Ասում եմ՝ պոլերի 20-30%-ն է վառվել, էդ ինչի՞ց տղերքը պիտի էդ ձևով վառվեին, եթե, իհարկե, հատուկ մի բան չեն լցրել ու տղերքին վառել։ Թող դրսի մասնագետն իր եզրակացությունը տա։ Թե չէ այս իշխանության օրոք, էս բարդակի մեջ ոչ ոք արդար դատաքննություն չի ակնկալում»,- ասաց Կիրակոսյանը։

Նշենք, որ այս գործով հերթական դատական նիստը կայանալու է վաղը՝ հուլիսի 2-ին։

Նարե Գնունի

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Արսեն Թորոսյանը տառապանքների մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին Այ «շան տղա՛», դու հիմա բանակի վիճակից տեղյա՞կ ես․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է, կան ձերբակալվածներ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսում․․․ մանրամասներ (video) Սերժ Սարգսյանը մերժել է ԱՄՆ դեսպանին Ալե՛ն, էս անբարոյականության, այլանդակության համար դու ո՞նց ես պատասխան տալու․․․ Գևորգ Պետրոսյան (video) Սրբազա՛ն, արեք այս քայլը, և Փաշինյանը չի կարող այլևս ոստիկաններով պաշտպանվել․ Հարութ Սասունյանի կոչը (video) «Քոքվածն ու Նիկոլի Մորքուրը». ընդդիմադիր պատգամավորը շնորհավորել է հայատյաց դեսպանին ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ Ալեն Սիմոնյանի 950 դոլլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը» Փաշինյանին հեռացնելու համար ի՞նչ պետք է անի Սրբազանը․ մեկնաբանում է քաղտեխնոլոգը (video) «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ Ռուսաստանը նախազգուշացրել է․ Փաշինյանն անխուսափելի նոր պատերազմի է տանում․ Տիգրան Չոբանյան (video) Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am