Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան

«Ինքն ի՞նչ գործ ունի հավատացյալ մարդկանց հետ, աթեիստները փոքրամասնություն են այս երկրում, ուրեմն թող ինքն իրեն պահի իբրև փոքրամասնություն, մեծամասնության դեմ չփորձի ելնել»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ «Ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը»։

«Ես այդ մարդու ո՛չ արածները, ո՛չ ասածները չեմ ուզում մենկաբանել, որովհետև ինքն ինձ համար գոյություն չունի։ Մի մարդ, որը տգետ է, կարող է աթեիստ լինել, բայց գնահատել եկեղեցու դերը։ Բայց եթե այնքան տգետ է ու նաև աթեսիտ է, որ չի գնահատում եկեղեցու դերը, նա ոչնչություն է, պարզապես զրո։ Զրոյի ասածներն ի՞նչ մեկնաբանել»,- ասաց Աջապահյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորը նշում է, թե բոլոր պետություններում է այդպես՝ ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, Շիրակի թեմի առաջնորդն այսպես արձագանքեց։

«Ինքը հիմար է, ինչպես միշտ։ Ինքը հիմար է եղել դրանից առաջ, ինքը հիմար կմնա դրանից հետո։ Այդպիսի բան գոյություն չունի ոչ մի երկրում, մանավանդ՝ հայ իրականության մեջ նման բան հնարավոր չէ։ Նման բան հնարավոր կարող է լինել այն հասարակություներում, որոնք մնայուն կերպով պետություն են եղել, իսկ դու մնայուն կերպով պետություն չես եղել, դու ավելի չես եղել, քան եղել ես։ Ինչի՞ մասին է խոսքը։

Այն, որ դու գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով, եկեղեցուն ես պարտական։ Արսեն անուն չէիր ունենա, եթե եկեղեցին չլիներ, որովհետև Արսենը հոգևոր անուն է։ Իսկ գոնե գիտի՞, թե Թորոս ինչ է նշանակում։ Թորոսը Թեոդորսի կրճատ ձևն է, իրեն հարցրեք՝ տղա ջան, գոնե քո անվան և ազգանվան ստուգաբանությունը գիտե՞ս։ Արսեն անունը քեզ տվել է եկեղեցին, եկեղեցու շնորհիվ է, որ ունես Թորոսյան ազգանուն։ Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ է։

Հայ ժողովուրդը հայ եկեղեցուն է պարտական, որ ինքը գոյություն ունի, և գոյություն ունի իբրև պետություն, ուրիշ որևէ ուժի պարտական չէ։ Մարդ ինչքան կարող է հիմար լինել, որ հայ եկեղեցու դեմ դուրս գա։ Հայ եկեղեցու շնորհիվ ունենա պետականություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա ինքնություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա մշակույթ, և դրանով հանդերձ գործի հայ եկեղեցու դե՞մ։ Ինչքա՞ն անասուն պետք է լինել. Այդքան բան։ Այդ մարդը բոլոր տարիներին բացահայտ իրեն ներկայացրել է որպես տխմար, տխմարի ասածի հետ ես ի՞նչ գործ ունեմ»,- եզրափակեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» եթերում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը հայտարարել էր.

«Արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանությունները ակտիվ քարոզ են տանում Հայ առաքելական եկեղցու դեմ։ Այս ալիքը մեծ թափ առավ հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին։

oragir.news

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Պետրոս Ղազարյանի «բռնությունը» եթերում․ մանկավարժ (video) Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը Սա այլասերվածություն է, ժողովու՛րդ, դու սա՞ ես ուզում․ Նաիրի Հոխիկյան (video) «Սերդեչնի պրիվետ» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից «Ղասաբ գործ տվող» ոստիկանի և Քննչական կոմիտեի 10-րդ քննչական բաժնի «ղասաբության» մասին․ ահազանգ (video) 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան Մարտահրավերները ավելացել են․ ի՞նչ վիճակ է գյուղատնտեսական ոլորտում․․․ (video) Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnik Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Արսեն Թորոսյանը տառապանքների մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին Այ «շան տղա՛», դու հիմա բանակի վիճակից տեղյա՞կ ես․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է, կան ձերբակալվածներ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսում․․․ մանրամասներ (video) Սերժ Սարգսյանը մերժել է ԱՄՆ դեսպանին Ալե՛ն, էս անբարոյականության, այլանդակության համար դու ո՞նց ես պատասխան տալու․․․ Գևորգ Պետրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am