Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը:

Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից:

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված խորքային վկայությունների և բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման:

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին, Freedom House-ի կողմից համակազմակերպվող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան Մարտահրավերները ավելացել են․ ի՞նչ վիճակ է գյուղատնտեսական ոլորտում․․․ (video) Հրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnik Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Արսեն Թորոսյանը տառապանքների մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին Այ «շան տղա՛», դու հիմա բանակի վիճակից տեղյա՞կ ես․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է, կան ձերբակալվածներ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Ի՞նչ իրավիճակ է այս պահին Լարսում․․․ մանրամասներ (video) Սերժ Սարգսյանը մերժել է ԱՄՆ դեսպանին Ալե՛ն, էս անբարոյականության, այլանդակության համար դու ո՞նց ես պատասխան տալու․․․ Գևորգ Պետրոսյան (video) Սրբազա՛ն, արեք այս քայլը, և Փաշինյանը չի կարող այլևս ոստիկաններով պաշտպանվել․ Հարութ Սասունյանի կոչը (video) «Քոքվածն ու Նիկոլի Մորքուրը». ընդդիմադիր պատգամավորը շնորհավորել է հայատյաց դեսպանին ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ Ալեն Սիմոնյանի 950 դոլլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը» Փաշինյանին հեռացնելու համար ի՞նչ պետք է անի Սրբազանը․ մեկնաբանում է քաղտեխնոլոգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am